Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Արմէն Մելիքբէկեան երէկ տեսակցեցաւ Եուրի Ճորքայէֆի հետ, այս մասին յայտնեց ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Ֆետերասիոնին նախագահը Եուրի Ճորքայէֆին նուիրեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի 6, իսկ Տենիս Ճորքայէֆին` 10 թիւը կրող մարզաշապիկները:
Նշենք, որ հանդիպումին ներկայ էր նաեւ Տենիս Ճորքայէֆ, որ ֆրանսական Տեսեն քաղաքի փոխնախագահն է եւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահին միջազգային հարցերու խորհրդականը:
Ֆետերասիոնին նախագահն ու Ճորքայէֆ քննարկեցին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին եւ ՖԻՖԱ-ի հիմնադրամի յառաջիկայի համագործակցութեան հետ կապուած շարք մը հարցեր, ինչպէս նաեւ զրուցեցին հայկական ֆութպոլի զարգացման հեռանկարներուն շուրջ:



