ՖԻՖԱ-ն ներկայացուց 2020 տարուան «Տը Պեսթ» մրցանակաբաշխութեան թեկնածուներուն անունները:
Քուէարկութիւնը, որ սկսաւ երէկ, պիտի շարունակուի մինչեւ 9 դեկտեմբեր: Իսկ մրցանակաբաշխութիւնը պիտի կատարուի 17 դեկտեմբերին:
Ստորեւ` այդ անուանացանկերը.
Ֆութպոլիստներ
Թիակօ Ալքանթարա (Լիվըրփուլ), Քրիսթիանօ Ռոնալտօ (Եուվենթուս), Քեւին Տը Պրույնէ (Մանչեսթըր Սիթի), Ռոպերթ Լեւանտովսքի (Պայէրն Միւնիխ), Սատիօ Մանէ (Լիվըրփուլ), Քիլիան Մպափէ (Փարիզ Սեն Ժերմեն), Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Նէյմար (Փարիզ Սեն Ժերմեն), Սերճիօ Ռամոս (Ռէալ Մատրիտ), Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ) եւ Վիրճիլ Վան Տիյք (Լիվըրփուլ):
Մարզիչներ
Մարսելօ Պիելսա (Լիծ), Հանս-Տիեթըր Ֆլիք (Պայէրն Միւնիխ), Եիւրկըն Քլոփ (Լիվըրփուլ), Խիւլեն Լոփեթեկի (Սեւիլլա) եւ Զինետտին Զիտան (Ռէալ Մատրիտ):
Նշենք, որ նախորդ տարուան մրցանակակիրն էր արժանթինցի Մեսսի:
Ինչ կը վերաբերի «Ֆրանս ֆութպոլ»-ի մրցանակաբաշխութեան, անիկա այս տարի պիտի չկատարուի` «Քորոնա» ժահրի համաճարակին պատճառով: