Աշխարհի թիւ երկու դասուած Ռաֆայէլ Նատալ յաղթանակով սկսաւ Լոնտոնի մէջ կայացող տարուան վերջին մրցաշարքը:
Առաջին հանգրուանին սպանացի մարզիկը 6-3, 6-4 արդիւնքով յաղթեց ռուս Անտրէյ Ռուպլիովին: Մրցումը 1 ժամ 19 վայրկեան տեւեց:
Բ. խմբակի միւս խաղին, աւստրիացի Տոմինիք Տիմ յաղթեց յոյն Սթեֆանոս Ցիցիփասին:
Ա. խմբակին մէջ ներառուած են աշխարհի թիւ մէկ դասուած Նովաք Ճոքովիչ (Սերպիա), Տանիէլ Մետվետեւ (Ռուսիա), Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) եւ Տիեկօ Շվարցման (Արժանթին):