Մանչեսթըր Եունայթըտ Ռոնալտոյին Առաջարկած Է Վերադառնալ

Եուվենթուսի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ կրնայ վերադառնալ անգլիական Մանչեսթըր Եունայթըտ, որուն կազմին մէջ  խաղացած է 2003-2009 թուականներուն:

Ըստ «Ֆոքս» լրատու գործակալութեան, անգլիական ակումբը  առաջարկ ներկայացուցած է 35-ամեայ ֆութպոլիստին: Ռոնալտօ կը քննարկէ առաջարկը:

Եուվենթուս պատրաստ է բաժնուելու փորթուգալցիէն, եթէ ան կ՛ուզէ հեռանալ:

Ռոնալտօ 2018-ի ամրան Ռէալ Մատրիտէն տեղափոխուած էր  Եուվենթուս, որուն հետ անոր պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2022-ի ամառ:  Մանչեսթըր Եունայթըտի հետ Ռոնալտօ նուաճած է 9 տիտղոս:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )