Թենիս. Տարուան Վերջին Մրցաշարքը

Թենիսի արհեստավարժներու ընկերակցութիւնը (ATP) յայտարարեց, որ տարուան վերջին մրցաշարքը տեղի պիտի ունենայ Լոնտոնի մէջ,  15-22 նոյեմբեր: Մրցաշարքին պիտի մասնակցին աշխարհի թիւ մէկ դասուած Նովաք Ճոքովիչ (Սերպիա), երկրորդ դասուած  Ռաֆայէլ Նատալ (Սպանիա), Տոմինիք Թիմ (Աւստրիա), Տանիէլ Մետվետեւ (Ռուսիա), Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան), Ալեքսանտր Զվերեւ  (Գերմանիա) եւ Անտրէյ Ռուպլիով (Ռուսիա):

Նովաք Ճոքովիչ ժամանակէն շուտ ապահոված է դասակարգման աղիւսակի առաջին դիրքը մինչեւ տարեվերջ: Ան ասպարէզին մէջ 6-րդ անգամ ըլլալով մրցաշրջանը կ՛աւարտէ թիւ 1 դասուելով: Սերպ մարզիկը նման յաջողութիւն նոյնպէս արձանագրած էր 2011, 2012, 2014, 2015 եւ 2018 թուականներուն:

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )