Ֆութպոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոաքին Կապառոս հրապարակեց խումբի ընդարձակուած կազմը, որ կը պատրաստուի Վրաստանի (15 նոյեմբերին Թիֆլիս) եւ Հիւսիսային Մակեդոնիոյ (18 նոյեմբերին Նիկոսիա) դէմ Ազգերու լիկայի Գ. դասակարգի երկրորդ խումբի վերջին 2 խաղերուն:

Խոաքին Կապառոս 2 մրցումներուն պատրաստուելու համար հրաւիրած է 27 ֆութպոլիստներ: Այս տարի առաջին անգամ հաւաքականին նոյնպէս կը միանայ գերմանական Հոֆենհայմի յառաջապահ Սարգիս Ադամեան, որ ապաքինելէ ետք վերջերս վերադարձած է խաղադաշտ:
Բերդապահներ
Դաւիթ Եուրչենքօ – (Շախտիոր -Ղազախստան), Անատոլի Այվազով (Ուրարտու), Արսէն Բեգլարեան (Ուրարտու):
Յետսապահներ
Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս – Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Կայրաթ – Ղազախստան), Արման Յովհաննիսեան (Տոբոլ – Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Տամբով – Ռուսիա), Անտրէ Կալիսիր (Կէօթեպորկ – Շուէտ), Տարօն Ոսկանեան – (Ալաշկերտ), Սերոբ Գրիգորեան (Փիւնիկ), Ռոպերթ Յակոբեան (Փիւնիկ), Հայկ Իշխանեան (Գանձասար -Կապան), Անդրանիկ Ոսկանեան (Վան):
Միջնապահներ
Էտկար Բաբայեան (Հոպրօ – Դանիա), Հենրիխ Մխիթարեան (Ռոմա, Իտալիա), Գէորգ Ղազարեան – (ԱէԼ – Կիպրոս), Արշակ Կորեան (Խիմքի – Ռուսիա), Տիգրան Բարսեղեան (Ասթանա- Ղազախստան), Վահան Բիչախչեան (Ժիլինա – Սլովաքիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Անգուլօ Վբեյմար (Գանձասար-Կապան), Յակոբ Յակոբեան (Ուրարտու), Սոլոմոն Ուտօ (Արարատ), Կարէն Մուրատեան (Արարատ), Աղուան Պապիկեան (Արարատ):
Յառաջապահներ
Ալեքսանտր Կարապետեան – (Տամբով – Ռուսիա), Սարգիս Ադամեան (Հոֆենհայմ – Գերմանիա), Ռուսական Ռոստովի խումբի միջնապահ Խորէն Բայրամեան հաւաքականին չի միանար վիրաւորուած ըլլալուն պատճառով, իսկ Արժանթինի Ուրականի յառաջապահ Նորպերթօ Փրիասքօ Բալեկեան չի միանար խումբին, որովհետեւ Արժանթին վերադառնալէ ետք ետ ստիպուած կ՛ըլլայ երկշաբաթեայ մեկուսացումի: