Հայկական Ֆութպոլ. Փիւնիկի Երեք Ֆութպոլիստ Հեռացան Իրենց Կազմէն

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգին մէջ ելոյթ ունեցող Փիւնիկի երեք ֆութպոլիստ հեռացան իրենց կազմէն, այս գծով յայտնեց երեւանեան ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Ակումբը չնորոգեց Արտակ Եդիգարեանի, Սերգէյ Շեւչուքի եւ Մաքսիմ Ժեսթոքովի պայմանագրութիւնները:

Միջնապահ Եդիգարեան Փիւնիկ վերադարձած էր յուլիս 2019-ին: Ան իր վերադարձէն ետք իր կատարած 37 մրցումին ընթացքին նշանակեց 2 կոլ եւ կատարեց 15 կոլային փոխանցում (էսիսթ):

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )