Յարգելի՛ հայրենակիցներ,
հաշուի առնելով Արցախի Հանրապետութեան տարածքում «Քորոնա» ժահրի տարածման հնարաւոր վտանգը, մտահոգուած լինելով մեր քաղաքացիների առողջութեամբ` Հայ յեղափոխական դաշնակցութեան նախընտրական շտապը որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները:
Մենք կը շարունակենք կուսակցութեան նախընտրական ծրագիրն ու տեսակէտները ներկայացնել բացօթեայ փոքրաթիւ հանդիպումների, պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի կայանների, տպագիր եւ ելեկտրոնային լրատուամիջոցների, ընկերային ցանցերի միջոցով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՀՅԴ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱՊ