Տեղեկացնում ենք, որ Լիբանանում «Քորոնա» ժահրի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում` Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը մարտի 16-ից կ՛անցնի աշխատանքային արտակարգ դրութեան` ժամանակաւորապէս սահմանափակելով քաղաքացիների ընդունելութիւնը եւ շարունակելով մատուցել միայն հետեւեալ հիւպատոսական ծառայութիւնները.
– անձնագրերի տրամադրում,
– անձնագրերը ստանալու համար դիմումների ընդունում,
– օտարերկրեայ պետութիւններում Հայաստանի Հանրապետութեան անձնագրի վաւերականութեան ժամկէտի երկարաձգում:
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան դիմումների ընդունումը, փաստաթղթերի վաւերացումը եւ հիւպատոսական այլ ծառայութիւնների մատուցումը ժամանակաւորապէս առկախւում է:
Ժամադրութիւններ ունեցող քաղաքացիներին կը տրամադրուի լրացուցիչ տեղեկութիւն` նոր ժամադրութեան վերաբերեալ:
Կրկին անգամ յիշեցնում ենք, որ Հայաստան մեկնել ցանկացող Լիբանանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետութեան մուտքի արտօնագիր կարող են ստանալ Հայաստանի Հանրապետութեան սահմանային անցակէտերում:
Տեղեկացնում ենք, որ Լիբանանում գտնուող Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող են կամաւոր եւ անվճար հիմունքներով կանգնել հիւպատոսական հաշուառման առցանց` հետեւեալ յղումով.
https://e-consular.mfa.am/am/
Հրատապ անհրաժեշտութեան դէպքում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հետ շուրջօրեայ կապ կարելի է հաստատել ուղարկելով գրութիւն armconsulatelebanon@mfa.am էլեկտրոնային հասցէին կամ`
հաղորդագրութիւն whatsapp յաւելուածով` + 961 3 157 305 հեռախօսահամարով:
Աշխատանքային դրութեան հետագայ վերանայումների մասին Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը կը տեղեկացնի լրացուցիչ: