Կռփամարտ. Հայաստան Տիրացաւ 2 Մետալի` Հելսինքիի Մէջ

Ֆինլանտայի մայրաքաղաք Հելսինքիի մէջ տեղի ունեցած «Ճի. Պի.»-ի կռփամարտի միջազգային մրցաշարքին իր մասնակցութիւնը բերած Հայաստանի հաւաքականը տիրացաւ երկու մետալի:

Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ Նարեկ Յովհաննիսեան (63 քկ) եւ Արսէն Գրիգորեան (69 քկ) տիրացած են պրոնզէ մետալներու:

Անոնք այս մրցաշարքին մասնակցեցան իրենց մարզիչ ունենալով Վահան Ադիլխանեանը (գլխաւոր մարզիչ) եւ Պաւլիկ Ղարսեանը (երկրորդ մարզիչ):

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )