Կռփամարտ. Հայաստանի Ազգային Հաւաքականը Կատարեց Իր Վերջին Փորձը` Նախքան Լոնտոն Իր Մեկնումը

Ուրբաթ, 14 մարտին, Լոնտոնի մէջ (Անգլիա) կը սկսի 2020-ի ողիմպիական խաղերուն կռփամարտի վարկանշային մրցաշարքը: Անիկա կ՛աւարտի 24 մարտին:

Հայաստանի ազգային հաւաքականը երէկ կատարեց իր վերջին փորձը` նախքան Լոնտոն իր մեկնումը (այսօր` երեքշաբթի):

Լոնտոնի մրցաշարքին կը մասնակցին Կորիւն Սողոմոնեան (52 քկ), Արթուր Բազէեան (57 քկ), Յովհաննէս Բաչքով (63 քկ), Գուրգէն Մադոյեան (69 քկ), Արման Դարչինեան (75 քկ), Գոռ Ներսիսեան (81 քկ), Նարեկ Մանասեան (91 քկ), Գուրգէն Յովհաննիսեան (91 քկ եւ վեր), Անուշ Գրիգորեան (51 քկ) եւ Անի Յովսէփեան (69 քկ):

Բացի այս մրցաշարքէն, հայրենի կռփամարտիկները կարելիութիւն մը եւս պիտի ունենան խաղերուն ուղեգիրի համար պայքար մղելու, աւելի ուշ` Փարիզի մէջ (Ֆրանսա):

Հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռաֆայէլ Մեհրաբեանի կարծիքով, հաւաքականը կրնայ մինչեւ ողիմպիական խաղերը հինգ ուղեգիր ապահովել:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )