«Փրեմիեր Լիկ». Լիվըրփուլ` Յաղթական. Մանչեսթըր Եունայթըտ – Մանչեսթըր Սիթի` 2-0

Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 29-րդ հանգրուանի մրցումներուն, Լիվըրփուլ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելով Պուրնըմաութին (18-րդ):

Մոհամետ Սալահ (25-րդ) եւ Սատիօ Մանէ (33-րդ) նշանակեցին Լիվըրփուլի կոլերը:

Մանչեսթըր քաղաքի տերպիէն

Մանչեսթըր քաղաքի տերպիի մրցումին, որ տեղի ունեցաւ «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ, իրարու դէմ ճակատեցան Եունայթըտ եւ Սիթի:

Մրցումը աւարտեցաւ 2-0 արդիւնքով` ի նպաստ Եունայթըտի:

Էնթընի Մարթիալ նշանակեց Եունայթըտի առաջին կոլը (30-րդ), իսկ Սքոթ Մաքթոմինայ` երկրորդը (90-րդ):

Արսենալ յաղթեց Ուեսթ Համին (1-0), մինչ Չելսի` Էվըրթընին (4-0):

Այժմ Լիվըրփուլ 25 կէտով կը գերազանցէ Սիթին:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )