Նախանցեալ օր, ուշ գիշերին տեղի ունեցած «Եւրոպայի-լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-32-րդ հանգրուանի դարձի մրցումները այդքան ալ յաջող չեղան շարք մը զօրաւոր նկատուող եւ անուանի խումբերուն համար, որոնք դուրս մնացին մրցաշարքէն` չկարենալով ապահովել 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսը:
Դուրս մնացողներուն կարգին եղան Արսենալ, Այաքս Ամսթերտամ, Փորթօ, Պենֆիքա եւ ուրիշ շատեր:
Յաջորդ հանգրուանին իրենց տոմսը ապահովողներուն կարգին եղան Օլիմփիաքոս, Ա. Էս. Ռոմա, Ինթեր Միլան, Մանչեսթըր Եունայթըտ եւ այլ կազմեր:
Նշենք, որ երէկ կատարուեցաւ 1-16-րդ հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը: Յայտագիրը հետեւեալն է.
Սեւիլլա (Սպանիա) – Ա. Էս. Ռոմա (Իտալիա)
Իսթանպուլ Պաշաքշեհիր (Թուրքիա) – Քոփենհակըն (Դանիա)
Օլիմփիաքոս (Յունաստան) – Վուլվզ (Անգլիա)
Ռէյնճըրզ (Սկովտիա) – Պայէր Լեւերքուզըն (Գերմանիա)
Վոլֆսպուրկ (Գերմանիա) – Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա)
Ինթեր Միլան (Իտալիա) – Կեթաֆէ (Սպանիա)
Լասք (Աւստրիա) – Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա)
Այնթրախթ Ֆրանքֆորթ (Գերմանիա) – Պալ (Զուիցերիա)