«Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին, 1-32-րդ հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան 16 ճակատումներ, որոնցմէ ոմանք, բնականաբար, պիտի ըլլան «տաք» եւ հետաքրքրական:
Իտալական Ա. Էս. Ռոման, իր դաշտին վրայ պիտի հիւրընկալէ պելճիքական Կենթը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքական միջնապահ Հենրիխ Մխիթարեան, անդրադառնալով այս մրցումին, յայտնեց, որ բարձր տրամադրութեամբ կը նախապատրաստուի այս մրցումին` փորձելով տալ իր առաւելագոյնը իր ակումբին` Ա. Էս. Ռոմայի հետ:
Այս մրցումը պիտի սկսի ժամը 22:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով).
Ստորեւ` 1-32-րդ հանգրուանի երթի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. դարձի մրցումները տեղի պիտի ունենան 27 փետրուարին).
| ԺԱՄ | |
| Քլիւժ – Սեւիլլա | 19:55 |
| Ֆ. Ք. Պրիւժ – Մանչեսթըր Եունայթըտ | 19:55 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Սալզպուրկ | 19:55 |
| Քոյեպենհավն – Սելթիք | 19:55 |
| Կեթաֆէ – Այաքս Ամսթերտամ | 19:55 |
| Լուտոկորեց – Ինթեր Միլան | 19:55 |
| Շախտիոր Տոնեցք – Պենֆիքա | 19:55 |
| Սփորթինկ Լիզպոն – Իսթանպուլ Պաշաքշեհիր | 19:55 |
| Ափոյել Նիկոսիա – Պալ | 22:00 |
| Ազ Ալքմաար – ԼԱՍՔ | 22:00 |
| Պայէր Լեւերքուզըն – Փորթօ | 22:00 |
| Օլիմփիաքոս – Արսենալ | 22:00 |
| Ռէյնճըրզ – Պրակա | 22:00 |
| Ա. Էս. Ռոմա – Կենթ | 22:00 |
| Վոլֆսպուրկ – Մալմօ | 22:00 |
| Վուլվզ – Էսփանիոլ | 22:00 |



