«Չեմփիընզ-Լիկ». Լիվըրփուլ Եւ Փարիզ Սեն Ժերմեն Պարտուեցան

Երէկ գիշեր, «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, կատարուեցան երկու ճակատումներ:

Այսօրուան յայտագիրին վրայ եւս կան զոյգ ճակատումներ:

Աթալանթա կը հիւրընկալէ Վալենսիան, իսկ Թոթենհամ` Լայփցիկին:

Երկու մրցումներն ալ պիտի սկսին ժամը 22:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):

Երէկուան մրցումներուն յաղթական դուրս եկան հիւրընկալ կազմերը` Աթլեթիքօ Մատրիտ եւ Պորուսիա Տորթմունտ, որոնք յաջորդաբար յաղթեցին Լիվըրփուլի (1-0) եւ Փարիզ Սեն Ժերմենի (2-1):

Սաուլ Նիկուես նշանակեց Աթլեթիքօ Մատրիտի կոլը (4-րդ):

Իսկ Էրլինկ Հաալանտ նշանակեց Տորթմունտի երկու կոլերը (69-րդ եւ 77-րդ):

Սեն Ժերմենի կոլը նշանակեց Նէյմար (75-րդ):

Նշենք, որ ցարդ ոչինչ վճռուած է, որովհետեւ անոնց միջեւ կան դարձի մրցումները:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )