Իվան Եագան Միացաւ Մարիեհամնի

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ` Իվան Եագան, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը պիտի շարունակէ Ֆինլանտայի մէջ:

2018-ին Հայաստանի հաւաքականին միացած Եագան պայմանագրութիւն մը ստորագրեց Մարիեհամնի հետ: Լուրը հաղորդեց անոր նոր ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

1919-ին հիմնուած վերոնշեալ ակումբը 2016-ին հանդիսացաւ Ֆինլանտայի ախոյեան:

Նախորդ տարեշրջանին անիկա գրաւեց դասաւորման վեցերորդ դիրքը:

Ֆինլանտայի Ա. դասակարգի ախոյեանութիւնը կը սկսի 11 ապրիլին:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )