Արհեստավարժ կռփամարտիկ, «ՏԱՊԸԼԻՈՒ. ՊԻ. ԷՅ.»-ի վարկածով աշխարհի ախոյեան Արտյոմ Դալաքեան (20-0, 14-ը` նաք-աութ-ով), պաշտպանեց իր տիտղոսը` թեթեւագոյն քաշային կարգին մէջ (50,8 քկ):
Ուքրանիան ներկայացնող հայ մարզիկը, Քիեւի մէջ մենամարտեցաւ տիտղոսին համար պայքարող Վենեզուելան ներկայացնող Ժոսպեր Փերեզի դէմ (17,4, 15-ը` նաք-աութ-ով):
12 ռաունտ տեւած մենամարտին, հայ մարզիկը յաղթեց 118-110, 117-111 եւ 117-111 արդիւնքով:
Ան, չորրորդ անգամ ըլլալով պաշտպանեց, փետրուար 2018-ին տիրացած, աշխարհի ախոյեանի իր տիտղոսը: