Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանեան Ժամանակ

Փետրուար 11, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ

Ինչ-որ տեղ լաւ էր, որ գրչի պատմութիւնը եղաւ: Սա երկար ժամանակով քաղաքական խօսքից հանեց նախաբանի անհրաժեշտութիւնը: Հիմա արդէն պէտք չէ նկարագրել իրավիճակի լրջութիւնը, տեղ-տեղ` ողբերգայնութիւնը: Հիմա ամէն ինչ պարզ է:

Ինչքան էլ անհաւանական թուայ, բայց գրիչը դարձաւ սեւ ու սպիտակի հրէշաւոր բաժանման ազդու հակաթոյնը: Գրչի պատմութիւնից յետոյ հասարակութեան այդ բաժանումն այլեւս անցեալ է: Սա է այդ պատմութեան ամենակարեւոր ձեռքբերումը: Հիմա արդէն լրիւ ուրիշ բաժանում եւ լրիւ ուրիշ հաշուարկ է գնում: Հիմա բաժանումն իսկապէս անհատական մակարդակով է` նա, որ հասկանում է իրականութիւնը, եւ նա, որ չի հասկանում (կամ` չի ուզում հասկանալ), նա, որ կարողանում է ինքնուրոյն մտածել, եւ նա, որ չի կարողանում (կամ` չի ուզում), նա, որ ունի այդպիսի ներուժ եւ նա, որ չունի: Այս բաժանումը նոր` վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ: Եթէ դու հասկանում ես, որ սա անհեթեթ վիճակ է` ահռելի ռիսքերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, որոնք նոյնպէս դա հասկանում են` անկախ նրանից` իշխանութեան մէ՞ջ են, թէ՞ դուրս, եւ ո՛ր միաւորում են: Սա տալիս է լաւ կիրառական հնարաւորութիւն` երկրի քաղաքական եւ հասարակական դաշտի առողջ եւ արագ վերադասաւորման համար: Հիմքում լինելու է երկու գերխնդիր` պետութեան լինել-չլինելու ռիսքերը եւ հասարակութեան` իրավիճակի ճիշդ ընկալումը:

Տարբեր արագութիւններով աշխատող ժամացոյցներ. մենք այսօր վտանգում ենք մեր վաղը

Ժամանակն ամենակարեւոր գործօնն է, որը թոյլ է տալիս ճիշդ հասկանալ ռիսքերի վտանգաւորութեան չափն ու քայլերի հետեւանքները:

Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը: Մենք դառնում ենք անպատրաստ` վաղուայ հեռանկարին, վաղուայ զարգացումներին: Սա՛ է այսօրուայ ամենասուր ռիսքը:

Նոյն տրամաբանութեամբ, մեր այսօրը երէկուայ մի շարք կարեւոր հարցերում պարտութիւնների ու տապալումների հետեւանք է: Ես ուզում եմ, որ նախորդ ու աւելի՛ նախորդ իշխանութեան` դէպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն: Սա կարեւոր է: Մենք այսօրը ունենք, որովհետեւ սխալուել ենք երէկ: Միայն ու միայն այդ դէպքում էր հնարաւոր ունենալ պատահական իշխանութեան իրողութիւն, մի բան, որն ունենք այսօր: Իսկ այսօրուայ տապալումը, ձախողումների որակը եւ ծաւալները ուրուագծում են մեր վաղը: Մենք բաց ենք թողնում շատ կարեւոր ժամանակ:

Մենք մեր պետականութեան ռիսքերը կառավարելու համար միշտ պէտք է ուշադիր հետեւենք այլոց ժամանակների տրամաբանութեանը: Դրանք ուղիղ առնչւում են մեզ. Ազրպէյճանի ժամանակը, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Արեւմուտքի ժամանակը: Կայ տպաւորութիւն, որ մեր ժամացոյցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանութեամբ:

Ազրպէյճանական ժամանակ

Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխութիւններ: Ազրպէյճանը, հաշուի առնելով միտումները, այդ թւում` Հայաստանում կատարուածը, այդ թւում` մեր սխալները, գնում է բաւական հետաքրքիր բարեկարգումների: Այդ միայն հայաստանեան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպէս բացառապէս Ալիեւների-Փաշայեւների քլանների թեմա ներկայացւում: Ամենեւի՛ն ոչ: Այդ երկրում իսկապէս գնում է նոր վերնախաւի ձեւաւորման փուլ` երկրի արդիականացման ուղղութեամբ: Մինչ մենք անդադար խօսում ենք, այնտեղ սկսում են իրական բարեկարգումներ: Ո՞րն է վտանգը մեզ համար: Մի պահի Ազրպէյճանին յաջողուեց մեր հանդէպ ստանալ ռազմական ոլորտում արհեստագիտական առաւելութիւն: Բայց ժամանակակից աշխարհում դա բաւարար չէ պատերազմ սկսելու եւ առաւել եւս` յաջողելու համար: Եթէ Ազրպէյճանին յաջողուի ստանալ պետութեան կայացման առումով առաւելութիւն, նրա շանսերը կտրուկ մեծանում են: Ազրպէյճանը գնում է այդ ուղղութեամբ: Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ ընթանում է սուր պատերազմ` ո՛վ աւելի արագ եւ աւելի խորքային ձեւով կը գնայ պետութեան արդիականացման: Ողբերգութիւնն այն է, որ Ազրպէյճանում սա գիտակցում են, Հայաստանում` ոչ: Զաւեշտ է, բայց Ազրպէյճանը սա գրեթէ բացայայտ է յայտարարում: Ազրպէյճանը գիտի` ինչ է ուզում, գիտի` ինչու, եւ նրան դրա համար ժամանակ է պէտք: Հէնց սրա մասին է Մամետեարովը ասում` ռազմավարական համբերութիւն:

Նոյն ժամանակահատուածում մենք, լայվը դարձրած աշխարհայեացք, քրէական գործերը` համակեցութեան միակ ձեւ, գնում ենք միանձնեայ կառավարման` չունենալով հեռանկարային զարգացման ոեւէ գրագէտ ծրագիր, երկրի արդիականացման ճանապարհային քարտէս: Թէ ո՛ւր է տանելու սա` դժուար չէ հասկանալ:

Ռուսական ժամանակ

Ռուսաստանում սկսուել է նոր վերնախաւի ձեւաւորումը: Ռուսաստանում սկսուել են խոշոր վերադասաւորումներ: Առարկայականօրէն` խոշոր փոփոխութիւններն անխուսափելի են: Փութինեան 20-ամեայ կառավարման փուլը, գոնէ` այս տեսքով, առաջիկայ տարիներին մօտենալու է աւարտին: Մեզ վրայ դա ազդելո՞ւ է. միանշանակ` այո՛, այնպէս` ինչպէս մնացեալ աշխարհի: Իսկ եթէ ռուսական նոր վերնախաւը վերանայի՞ իր առաջնահերթութիւնները տարածաշրջանում: Դրա հնարաւորութիւնն իրական է: Դա կը լինի այն, ինչի ուղղութեամբ 10 տարուց աւելի աշխատում է ազրպէյճանական պետութիւնը` բոլոր հնարաւոր միջոցներով, եւ ինչի հիմքն արդէն ստեղծուել է:

Մենք այսօր, վաղուայ հեռանկարի առումով, թոյլ ենք տալիս բացառիկ վտանգաւորութեան սխալներ` փութինեան դարաշրջանի այս կարեւորագոյն փուլում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում: Մենք այսօր մեզ պէտք է ապահովագրէինք ռուսաստանեան վաղուայ զարգացումների ռիսքերից: Մենք այսօր պէտք է ոչ թէ այսօրուայ առաւելագոյն լաւ յարաբերութիւնները համարէինք նպատակ, այլեւ վաղուայ առաւելագոյն երաշխիքներ ձեռք բերէինք: Իսկ մենք անում ենք լրիւ հակառակը:

Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակափութինեան ցոյցերին մասնակցածներին պաշտօններ տալու փոխարէն` լրիւ ուրիշ գործով պէտք էր զբաղուած լինէինք: Փութինի ընկերոջը դատաւորներին սպառնալով բանտում պահելու փոխարէն` նաեւ նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծէինք, ռուսաստանեան նոր վերնախաւի բոլոր հաւանական թեկնածուների հետ հատ-հատ աշխատէինք: Անէինք այն, ինչն անում է այսօր Ազրպէյճանը` պետական խողովակով, աղալարովների, ալեքպերովների եւ այլոց միջոցով:

Արեւմուտքի ժամանակը

Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրուած փոխադարձ այցերի, հետաքրքրութեան նշաններից բան չի մնացել: Որեւէ շօշափելի արդիւնք, որեւէ որոշակի նպատակ, որեւէ խոշոր ծրագիր. ոչինչ չկայ: Մենք չկարողացանք դառնալ եւ մնալ հետաքրքիր Արեւմուտքի համար: Դրա համար աշխատել էր պէտք, գործել էր պէտք: Այստեղ խօսքը գրեթէ ոչինչ է, իսկ հակասական եւ անդադար խօսքը` մտածելու առիթ:

Ի հարկէ, արեւմտեան կառոյցները շատ բաների վրայ աչք են փակել եւ կարող են միաժամանակ այդպէս վարուել: Դատարաններ շրջափակելը, պատուէրով դատավարութիւնները, դատաւորներին սպառնալը, պարտադրուող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրւում. Արեւմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ունէր, ինչ-որ բանի էր սպասում: Բայց դա նոյնպէս ունի ժամկէտային սահմանափակում: ԵԽԽՎ դիտարկման յանձնաժողովի համազեկուցողների յայտարարութիւնը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Պուքիքիոյի գրութիւնն արդէն կարմիր քարտի է նման:

Բայց նոյնիսկ դա՛ չէ կարեւորը, այլ այն, որ մենք Արեւմուտքին, իսկ Արեւմուտքը` մեզ, փոխադարձ ասելու բան չունենք, չկայ աշխատանքի աւելի խորը ծրագիր, իրական օրակարգ: Պրիւքսել ու Ուաշինկթըն առանց օրակարգի գնալը, առանց յստակ նախաձեռնութիւնների գնալը` մեծ սխալ է:

Բարեփոխումների ժամանակը

Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արւում: Բայց միայն մէկը արդէն բաւարար է` 99-ը չկարդալու համար. մթնոլո՛րտը: Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարաւոր չէ: Մթնոլորտը բարեփոխման ամենակարեւոր, ամենապարտադիր պայմանն է: Մէկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մէկը, որով յաջողութեամբ անցել են շատ երկրներ: Այո՛, նաեւ այդ ճանապարհով է ապահովւում բուժօգնութեան որակը, նորածնային մահացութեան ցուցանիշի նուազումը, մօր առողջութեան անվտանգութիւնը, նոր մեթոտների, նոր արհեստագիտութիւնների ներդրումը եւ այլն:

Այո՛, մօտեցումը կարող է բերել որոշակի, այդ թւում` էական դժուարութիւնների, որոնք պէտք է քննարկուեն ու անպայման գտնուեն լուծումներ: Բայց այդ լուծումները հիմնականում թեքնիք ոլորտի  են` հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ եւ այլն, բայց ոչ` բարեփոխումնային խոչընդոտներ:

Ի՞նչ կատարուեց մեզ մօտ. իքս քանակ իջաւ փողոց, իկրեկ քանակ գործիչներ սկսեցին խօսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանութիւնից, եւ յաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադաւ գործ է: Բարեկարգումի հեղինակը` կառավարութիւնը, չկարողացաւ պաշտպանել իր իսկ բարեկարգումը, որովհետեւ վախեցաւ ի՛ր իսկ ստեղծած մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամէն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայվ:

Այդպէս լինելու է ցանկացած հարցում: Մեր ժամանակն աննպատակ է գնում: Մենք մսխելով այսօրուայ ժամանակի պաշարը` վտանգում ենք մեր վաղը: Հայաստանեան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք միւսների, թշնամիների եւ բարեկամների, աշխարհի ժամանակային հասկացողութիւնից: Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թոյլ տալիս սա, իսկ յաճախ ողջունում` չհասկանալով վտանգները: Սա միւս կարեւորագոյն գործօնի` հասարակութեան որակի, այս փուլում հանրային տրամադրութիւնների հնարաւորինս սթափ գնահատականի թեման է: Այն ունի խիստ կիրառական նշանակութիւն: Այդ մասին` յաջորդիւ»:

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (11 Փետրուար 1970)

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. «Դրօշակ»-ի Երդիքին Տակ

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?