Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հայաստան Եւ Ազրպէյճան. Մրցակցութեան Անատոմիա». Գրախօսութիւն

Փետրուար 4, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ գիտական լուրջ աշխատութիւններ միջազգային հեղինակների կողմից վերջին տասնամեակների ընթացքում համեմատաբար քիչ են գրուել: Հակամարտութեան մասին գրուած ամենամեծ  տարածում ստացած աշխատութիւնը Թոմաս տէ Վաալի «Սեւ այգի. Հայաստանն ու Ազրպէյճանը խաղաղութեան եւ պատերազմի միջով» (Thomas de Waal: «Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War») գիրքն է, որում հեղինակը առանց խորքային վերլուծութեան փորձի` լրագրողական ոճով հակամարտութիւնը ներկայացնում է կողմնակի ընթերցողին:

Ղարաբաղեան հակամարտութեամբ զբաղուող յայտնի փորձագէտ Լոուրենս Պրոյերսի «Հայաստան եւ Ազրպէյճան. մրցակցութեան անատոմիա» (Laurence Broers: «Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry») գիրքը սպասուած էր շատերի կողմից:

Պրոյերսը գրքում մի շարք հարցադրումներ է կատարում եւ դրանց վերաբերեալ իր պատասխաններն է առաջ քաշում: Հեղինակը հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը որակում է որպէս երկարատեւ մրցակցութիւն (enduring rivalry), ինչը միջազգային յարաբերութիւնների տեսութեան մէջ նկարագրւում է որպէս երկու պետութիւնների միջեւ կրկնուող հակամարտութիւնների իրավիճակ: Պետութիւնների միջեւ երկարատեւ մրցակցութիւնները տեւում են առնուազն երկու տասնամեակ եւ ուղեկցւում են կրկնուող բռնութիւնների դրուագներով: Այդպիսի մրցակցութիւնները նկարագրւում են նաեւ որպէս երկու պետութիւնների միջեւ նպատակների արմատական եւ երկարատեւ անհամատեղութիւն: Այդ առումով Պրոյերսը հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը համեմատում է իսրայէլա-արաբական ու հնդկա-փաքիստանեան հակամարտութիւնների հետ:

Գիրքը բաղկացած է ինը գլխից, որոնցում հեղինակը քննարկում է հակամարտութեան տարբեր տեսակէտները: Առաջին գլուխներում Պրոյերսը փորձում է հասկանալ, թէ «ինչո՛ւ է հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ տարածքային վէճ առաջացել 1988 թուականին», ինչո՞ւ է «80-ականների վերջերին բռնութիւն բռնկուել հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ»: Հեղինակը իրաւացիօրէն մերժում է հակամարտութեան ծագման ինստրումենտալիստական տեսութիւնը, ըստ որի` վերնախաւերը օգտագործում են միջցեղային լարուածութիւնը սեփական քաղաքական շահերը առաջ տանելու համար: Այս տեսութիւնը յաճախ կիրառւում է նախորդ դարի 1990-ականների սկզբի պալքանեան պատերազմների ծագումնաբանութիւնը բացատրելու համար:

Պրոյերսը նշում է, որ վերնախաւերը հասարակութիւնների արմատականացման մէջ որոշակի դեր ունեցել են, բայց այդ դերը մասնակի էր: Որպէս այս պնդմանը աջակցող փաստարկ նա բերում է այն հանգամանքը, որ 1988-1994 թուականներին հակամարտող երկրներում տեղի են ունեցել իշխանափոխութեան մի շարք դէպքեր: Պրոյերսը ղարաբաղեան հակամարտութիւնը որակում է որպէս ժողովրդական զանգուածների կողմից առաջնորդուած զօրաշարժ (mass-led mobilaztion):

Այս հարցում կարեւոր յստակութիւն մտցնելուց յետոյ Պրոյերսը ներկայացնում է 1980-ական թուականներին հայ-ազրպէյճանական հակամարտութեան բռնկման իր տեսութիւնը: 2-րդ եւ 3-րդ գլուխներում նա ներկայացնում է Ազրպէյճանում եւ Հայաստանում քաղաքական ազգի, տարբեր աշխարհաքաղաքական մշակոյթների եւ հայկական ու ազրպէյճանական հայրենիքների տարբեր յղացքների ձեւաւորման պատմութիւնը:

Պրոյերսը, փաստօրէն, հայ-ազրպէյճանական հակամարտութեան ակունքները փնտռում է երկու հասարակութիւններում առկայ աշխարհաքաղաքական մշակոյթների մէջ, որոնք պաշտօնական եւ ոչ պաշտօնական պատումներ (narrative) են երկու պետութիւնների պատմութեան եւ դերի վերաբերեալ: Ըստ հեղինակի, այդ պատումներում երկու ժողովուրդների հայրենիքները շատ աւելի մեծ են, քան` ներկայիս Հայաստանն ու Ազրպէյճանը: Աւելի՛ն. աշխարհաքաղաքական այդ երկու մշակոյթներում մի շարք տարածքներ (իսկ երբեմն նաեւ` հակառակորդ պետութեան ողջ տարածքը) ե՛ւ ազրպէյճանցիները, ե՛ւ հայերը իրենց հայրենիքի մաս են համարում:

Պրոյերսը նշում է, որ հայերն ու ազրպէյճանցիները, դառնալով այդ աշխարհաքաղաքական մշակոյթների զոհը, ժխտում են վիճարկուող տարածքներում միմեանց գոյութեան իրաւունքը: Ըստ նրա, Ղարաբաղը այդպիսի տարածքներից մէկն է, որը ժամանակի ընթացքում աշխարհագրական ծայրամասից դարձել է երկու պետութիւնների ազգային ծրագիրների հիմքը:

Ըստ Պրոյերսի, ներկայում հակամարտող երկրներում գերիշխող են երկու աշխարհաքաղաքական մշակոյթներ` «Lայն ազրպէյճանիզմ» (Wide Azerbaijanism) եւ «Խոշորացուած Հայաստան» (Augmented Armenia): Ըստ հեղինակի, «Լայն ազրպէյճանիզմը» փոխարինման է եկել Հայտար Ալիեւի իշխանութեան տարիներին գերիշխող աշխարհաքաղաքական մշակոյթին` «Ազրպէյճանիզմին»: Պրոյերսը նշում է, որ վերջինիս շրջանակներում շեշտը դրւում էր Ազրպէյճանի միջազգայնօրէն ճանաչուած սահմանների վրայ: «Լայն ազրպէյճանիզմի» շրջանակներում ազրպէյճանական յաւակնութիւնները տարածւում են նաեւ Հայաստանի Հանրապետութեան վրայ` հիմնաւորելով դա նախորդ դարերում այդ տարածքում թուրքական բնակչութեան առկայութեամբ:

Ըստ Պրոյերսի, «Խոշորացուած Հայաստանը» իր հերթին փոխարինման է եկել «Օրինապաշտ Հայաստան» (Compliant Armenia) աշխարհաքաղաքական մշակոյթին, որը գերիշխող էր 1990-ականներին` Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան տարիներին, եւ որի շրջանակներում առաջնահերթութիւն էր տրւում միջազգային իրաւունքին: «Խոշորացուած Հայաստանի» աշխարհաքաղաքական մշակոյթի կրողները, ըստ Պրոյերսի, Հայաստանը դիտարկում են ԼՂՀ տէ ֆաքթօ տարածքի հետ մէկ միասնութեան մէջ: Հեղինակը գտնում է, որ միմեանցից արմատապէս տարբերուող այս երկու հակադիր աշխարհաքաղաքական մշակոյթներն են ներկայումս գոյութիւն ունեցող փակուղու պատճառը:

Գրքի երկրորդ մասում Պրոյերսը փոքր-ինչ շեղւում է տեսական մասից եւ խօսում հակամարտութեան աւելի գործնական տեսակէտների մասին: Հէնց այդ գլուխներն են առաւել որակեալ եւ արժէքաւոր, քանի որ զուրկ են ձեռնածութիւններից: Սակայն այս աշխատութիւնը ընդհանուր առմամբ մեծ հիասթափութիւն կարելի է անուանել: Պրոյերսը, լինելով ղարաբաղեան հակամարտութեամբ զբաղուող ամենահեղինակաւոր փորձագէտներից, լուրջ հնարաւորութիւն ունէր իր ծանրակշիռ ներդրումը ունենալ հակամարտութեան վերաբերեալ ակադեմական բանավէճում: Սակայն նա հեղինակել է միակողմանի մի աշխատութիւն, որը գիտական բարդ լեզուով ներկայացնում է հակամարտութեան չափազանց պարզեցուած պատկեր:

Պրոյերսի մօտ դերերը նախօրօք բաշխուած են ու կանխորոշուած: Ամէն ինչ սեւ եւ սպիտակ է: Յստակ է, թէ ո՛վ է զոհը, իսկ ով` նախայարձակը: Ընթերցողի համար դա պարզ է դառնում նոյնիսկ գրքի շապիկից, որի վրայ տեղադրուած է ազրպէյճանցի որդեկորոյս մօր նկար: Ապշեցուցիչ է նաեւ որոշ դրուագներում օգտագործուող լեզուն: Օրինակ, խօսելով ազրպէյճանական աշխարհաքաղաքական մշակոյթի մասին` Պրոյերսը նշում է, որ այն «կլանել է իր հակառակորդի շիզոֆրենիան»: Սա մտաւոր անպատասխանատուութեան ու անազնուութեան վառ դրսեւորում է ոչ միայն օգտագործուած բառապաշարի առումով, այլեւ այն պատճառով, որ վերոնշեալ պնդումը չի համապատասխանում իրականութեանը:

Փաստօրէն, Պրոյերսը ազրպէյճանական Երեւանի մասին պաշտօնական Պաքուի յայտարարութիւնները համարում է արձագանգ «հայկական շիզոֆրենիային»: Ու դա այն դէպքում, երբ հայկական դիրքորոշման արմատականացումն էր արձագանգ Ազրպէյճանի կողմից վարուող քաղաքականութեանը վերջին 15 տարիների ընթացքում: Հեղինակի նշած «Խոշորացուած Հայաստան» յղացքի կողմնակիցները քաղաքական դաշտի լուսանցքում էին գտնւում երկար տարիներ: Հիմնականում Պաքուի վարած քաղաքականութեան արդիւնքում է այսօր այդ մօտեցումը գերիշխող:

Մէկ այլ դրուագում Պրոյերսը այս գրքին բնորոշ բարդ լեզուով հերթական պարզունակ պատկերն է ներկայացնում` նախկին ԼՂԻՄ-ից դուրս հայկական վերահսկողութեան տակ գտնուող շրջանները անուանելով «հայկական ազգայնականութեան վայրի սահման»: Թէ ինչպէս են հայկական ուժերը յայտնուել այդ «վայրի» սահմանում, հեղինակին, կարծես, այդքան էլ չի հետաքրքրում: Կարեւորը հնչեղ քլիշէ կպցնելն է:

Չնայած գրքի հեղինակը, կանխատեսելով հնարաւոր արձագանգը, ընդգծում է, որ աշխարհաքաղաքական մշակոյթների ու պատումների մասին գրքի գլխաւոր թեզը օրիենտալիստական չէ, բայց այն  իրականում օրիենտալիզմի վառ օրինակ է: Հակամարտող հասարակութիւնները ներկայացւում են որպէս իռացիոնալ ամբոխներ, որոնք առաջնորդւում են տասնամեակներ առաջ ձեւաւորուած պատումներով: Այդ պատումները, անշուշտ, որոշակի դեր ունեցել են եւ ունեն, բայց դրանք հակամարտութեան գլխաւոր շարժիչ ուժ համարելը անլուրջ է եւ անհիմն:

Վստահ չեմ, որ հեղինակը կը համարձակուէր Քաթալոնիայի կամ Սկովտիայի անկախականների պայքարը բացատրել աշխարհաքաղաքական մշակոյթների մասին իր այս տեսութեամբ, եթէ նոյնիսկ դրա համար լուրջ հիմքեր լինէին: Այս թեզը, փաստօրէն, զրկում է Արցախի ժողովրդին իրաւատիրութիւնից  եւ ստուերում ղարաբաղեան շարժման ժողովրդավարական ակունքները:

Հակամարտութիւնը որպէս մրցակցութիւն որակելը եւս այդ նպատակն է հետապնդում: Չկայ իր իրաւունքների համար պայքարող Արցախի ժողովուրդ, այլ կայ տարածք, որը մի շարք այլ տարածքների պէս վիճարկւում է աշխարհաքաղաքական վախերով ապրող հայերի եւ ազրպէյճանցիների կողմից:

Պրոյերսը, չգիտես` ինչո՞ւ, այս գրքում տիրաժաւորում է ազրպէյճանցի հասարակական գործիչ Արիֆ Եունուսովի յօրինած եւ Թոմաս տէ Վաալի կողմից տարածուած Կապանից 1987-ի վերջին ազրպէյճանցիների արտաքսման մասին քարոզչական առասպելը, որը հերքուել է անկախ լրագրողների կողմից: Նա, մասնաւորապէս, գրում է, որ հակամարտութեան գօտում տեղահանումները սկսուել են 1987-ի վերջին ու 1988-ի սկզբին ազրպէյճանցիների շարժով Հայաստանի հարաւից: Սա եւս մտաւոր անպատասխանատուութեան օրինակ է:

Գրքում այլ անճշդութիւններ եւս կան: Պրոյերսը, խօսելով «Խոշորացուած Հայաստան» աշխարհաքաղաքական մշակոյթի դրսեւորումների մասին, մի քանի անգամ նշում է, որ 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը վերանուանուել է Արցախի Հանրապետութիւն, ինչը սակայն չի համապատասխանում իրականութեանը: Արցախի Հանրապետութիւն անուանումը ամրագրուած էր երկրի սահմանադրութեան մէջ 2006-ից եւ նոյնական էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անուանման հետ: 2017-ին ԼՂՀ իշխող վերնախաւը պարզապէս փոխել է այդ երկու անուանումների հերթականութիւնը նոր սահմանադրութեան մէջ եւ օգտագործել դա ներքաղաքական նպատակներով:

Այսպիսի անճշդութիւնների պատճառը, կարծում եմ, այն է, որ Պրոյերսը վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ չի այցելել եւ աւելի վատ է ծանօթ տեղական առօրեային: Գրքի հիմնական մասը եւս գրուել է մինչյեղափոխական Հայաստանի իրողութիւններում: Դա ակնյայտ է դառնում յատկապէս հակամարտող երկրներում իշխող վարչակարգերի մասին գլխում, որտեղ խօսքը հիմնականում հայաստանեան մինչյեղափոխական քաղաքական իրականութեան մասին է:

Ամփոփելով` պէտք է նշել, որ Պրոյերսի աշխատութեան գլխաւոր թեզը չափազանց թոյլ է հիմնաւորուած, չի արտացոլում հակամարտութեան ամբողջական պատկերը եւ մի շարք ռացիոնալ շարժառիթներ ու գործօններ բերում է իռացիոնալ դաշտ: Գրքում մի քանի կարեւոր գլուխներ կան, որտեղ բաւական լաւ ներկայացւում է հակամարտութեան որոշ տեսակէտները, բայց ընդհանուր առմամբ այն աւելի շատ մոլորեցնում է ընթերցողին, քան` մօտեցնում իրականութեան առարկայական ընկալմանը: Այդ ամէնը սրւում է նաեւ այն հանգամանքով, որ հեղինակը գրքի որոշ հատուածներում խիստ միակողմանի պատկեր է ցուցադրում, ինչն էլ զգալիօրէն նուազեցնում է աշխատութեան արժէքը: Այսպիսի երկար սպասուած գրքից, անշուշտ, աւելին էր ակնկալւում:

«Սիվիլնէթ»

 

Նախորդը

Ստացուած Գիրքեր. «Դրօ» (Հեղինակ` Համլէթ Գէորգեան)

Յաջորդը

Պաղեստինեան Արշիպեղագոս

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?