Թեքուանտօ. Լիբանան Տիրացաւ 8 Գունաւոր Մետալներու

Լիբանանի թեքուանտոյի ազգային խումբը, որ Ֆուժէյրայի մէջ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) իր մասնակցութիւնը կը բերէ թեքուանտոյի Արաբական ախոյեանութեան, իր արձանագրած տպաւորիչ արդիւնքներուն շնորհիւ տիրացաւ 8 գունաւոր մետալներու (3 ոսկի, 2 արծաթ եւ 3 պրոնզ):

Լիբանանի համար ոսկի մետալ ապահովողները հանդիսացան Լեթիսիա Աուն, Ալի Հիւսէյնի եւ Ուարտ Սլէյման (Մոն Լա Սալ):

Արծաթ մետալի տիրացան Օպէյտա Ֆարաժ (Լիուա Ռաֆիտ) եւ Մարք Զէյնուն (Շանվիլ):

Վերջապէս, պրոնզէ մետալակիր դարձան Ռէյ Ռահի (Շանվիլ), Միլա Զէյն (Մոն Լա Սալ) եւ Քեւըն Ապի Սալեհ (Նըսըր Ասուատ):

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )