Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կեանքի Կարեւոր Նշոյլներ

Յունուար 27, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Վերջերս Վիեննայում հրատարակուել է բացառիկ հետաքրքրական ժողովածու: Հեղինակը` սփիւռքում եւ մայր հայրենիքում ճանաչուած մտաւորական, գիտնական Լեւոն Թորոսեանն է: Նախքան բուն գրքի բովանդակութեան անցնելը, արժէ հակիրճօրէն անդրադառնալ հեղինակի կենսագրական որոշ փաստերին:

Լեւոն Թորոսեանը (ծնուել է Պէյրութում)` արմատներով մուսալեռցի, սփիւռքում ճանաչուած կրթական, հասարակական գործիչ, թատերագիր Յակոբ Թորոսեանի որդին է: Տակաւին պատանեկան տարիներից ցայսօր Լեւոն Թորոսեանի կեանքում մեծ դեր ունի գրականութիւնը, մասնաւորապէս գիտական եւ բառարանագիտական ասպարէզներում: Տարիների ընթացքում լոյս են տեսել նրա աշխատութիւնների բազում ժողովածուներ, դրանց թւում. ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուների հայերէնով մատուցուող ինքնաուսուցման գրքեր, հայերէն-գերմաներէն եւ գերմաներէն-հայերէն (արեւմտահայերէն եւ արեւելահայերէն) նորակազմ բառարաններ (դրանցից մէկին ժամանակին անդրադարձել ենք «Ազդակ»-ում), «Մատենագիտական չորս բառացանկեր», «Ուղեցոյց» հատորները, վեց տարբեր դասագրքեր, «Օտարները հայերու մասին» ժողովածուն եւ այլ ու այլ: Լեւոն Թորոսեանի յօդուածները բազմիցս տպագրուել են Երեւանի «Հայրենիքի Ձայն» թերթում, Պէյրութի «Շիրակ» ամսագրում, Վիեննայի «Հրայրք» հայկական պարբերականում եւ «Քուրիըր» օրաթերթում: Նշելի է նաեւ, որ ամուսնանալով Վիեննայի տիկին Վալթրաուտի հետ եւ բնակութիւն հաստատելով Վիեննայում, Լեւոն Թորոսեանը, իր` Վիեննայում ճանաչուած մտաւորական, գիտնական տիկնոջ հետ հանդիսանում են հայ ժողովուրդի անխոնջ բարերարներ: Իրենց նիւթական օժանդակութիւնը երկար տարիների ընթացքում նրանք բերում են Գիւմրիի երկրաշարժից տուժուածներին, Պէյրութի եւ Այնճարի դպրոցներում սովորող սուրիահայ գաղթական երեխաներին եւ այլ կարիքաւորներին:

Յիշելով իր մանկապատանեկան կեանքը, Լեւոն Թորոսեանը հաւաստում է. «Գիրքը, գիրն ու գրականութիւնը մեր տան հիմնական գերիշխող մթնոլորտն էին»: Եւ հետաքրքրական է ու բացառիկ, որ լինելով նման գրական միջավայրի ծնունդ, աւարտելով Պէյրութում Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա Ամերիկեան համալսարանը, Լեւոն Թորոսեանը ձեռք է բերում միջուկային ֆիզիկոսի մասնագիտութիւն, իր այդ գործունէութեան ընթացքում արժանանում է բարձր մագիստրոսի կոչմանը:

Նա եղել է Շուէտական միջազգային ընկերութեան աւստրիական մասնաճիւղի աշխատակից, որպէս միջուկային ֆիզիկայի եւ այդ ոլորտի տարբեր գործիքների առաջատար մասնագէտ բազմիցս գործուղուել է Գերմանիա եւ այլ երկրներ: Նա մի քանի անգամ արժանացել է «Ալֆա Լաւալ» համաշխարհային ճանաչում ունեցող ընկերութեան բարձր գնահատանքի: 1981 թ.-ից մինչ 1997 թուականը եղել է մէկ այլ` միջազգային լայն ճանաչում ունեցող կազմակերպութիւն, ՄԱԿ-ի հովանաւորութեամբ գործող «IAEA» հիւլէական ուժանիւթի պաշտօնեաներից մէկը: Նրա նախաձեռնութեամբ ա՛յդ գործակալութեան մէջ հիմնուել է «ECHO» ամսագիր, որի գլխաւոր խմբագիրը երկար տարիներ եղել է հէնց ինքը` Լեւոն Թորոսեանը: Ուշագրաւ է, որ այդ «ECHO» ամսագիրը ըստ Լեւոն Թորոսեանի մտայղացման, տպագրում էր ոչ միայն սոսկ նեղ մասնագիտական, հիւլէական ուժանիւթին վերաբերող նիւթեր, այլ նաեւ մարդու կեանքին, նրա ներաշխարհին (բարոյական, հոգեբանական, կենցաղային, հասարակական եւ նման) առնչուող, ա՛յդ ոլորտները արտայայտող, քննարկող յօդուածներ: Դրանցից ուշագրաւ են յատկապէս աշխարհի ընդհանուր անվտանգութեան, քաղաքական համերաշխութեան, մարմնամարզութեան օգտակարութեան, մշակոյթի բարձրարժէք նշանակութեան, կեանքում կանանց դերի եւ այլ հետաքրքրական նիւթեր պարունակող տպագրութիւնները:

Լեւոն Թորոսեանի վերոյիշեալ, խնդրոյ առարկայ նորատիպ ժողովածուն լոյս է տեսել Վիեննայում, անգլերէն լեզուով եւ կրում է «Collateral sparks» վերնագիրը: Ան  ունի ե՛ւ փաստացիական եւ որոշ չափով փոխյարաբերական, այլաբանական իմաստ, որը հայերէնով նշանակում է «Կողմնակի նշոյլներ»: Ըստ Լեւոն Թորոսեանի մեկնաբանութեան այդ, այսպէս ասած կողմնակի նշոյլների կամ կողմնակի կայծերի (այսպէս էլ կարելի է թարգմանել) իմաստը կայանում է նրանում, որ տուեալ ժողովածույում զետեղուած յօդուածները, որոնք նախորդ տարիներին տպագրուել են վերոնշեալ«ECHO» ամսագրում, ոչ միայն արծարծում են սոսկ ՄԱԿ-ի հովանաւորութեամբ գործող IAEA, ուժանիւթի գործակալութեան մասին նիւթեր: Դրանք պարունակում են նաեւ նիւթեր, որոնք անդրադառնում են այդ գործակալութիւնից դուրս, դրա շուրջ առկայ, մարդկային, աշխատանքային, հասարակական կեանքին առնչուող տարբեր երեւոյթներ: Եւ անկախ այն բանից, որ այդ «նշոյլներ-կայծերը» որոշ չափով կողմնակի են, այդուհանդերձ դրանք արտայայտում են, նշանակալից են դարձնում այս երկրային կեանքում մարդ արարածի ապրելու իմաստը: Դրանով առաւել ուշագրաւ է Լեւոն Թորոսեանի «Collateral Sparks» ժողովածուն:

 

 

Նախորդը

Մեր Ընթերցողները Կը Գրեն . Մարդը Եւ Օրէնքը

Յաջորդը

«Սփիւռքում Ամենամեծ Մարտահրաւէրը Հայ Ինքնութեան Կորուստն Է»

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?