Թենիս. Աւստրալիոյ Բաց Մրցաշարք. Խաչանով Ապահովեց Գ. Հանգրուանի Իր Տոմսը` Յաղթելէ Ետք Եիմերին

Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի ծիրին մէջ, երէկ 16-րդ դասուած ռուսահայ Կարէն Խաչանով ապահովեց Գ. հանգրուանի իր տոմսը` բաւական տաք ճակատումէ մը ետք 6-2, 2-6, 6-4, 3-6 եւ 7-6 արդիւնքով յաղթելէ ետք Ֆինլանտայի Միքայէլ Եիմերին: Անոնց միջեւ այս ճակատումը տեւեց 4 ժամ 34 վայրկեան:

Թիւ 1 դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ 6-3, 7-6 եւ 6-1 արդիւնքով յաղթեց արժանթինցի Ֆետերիքօ Տելպոնիսին:

Յաղթանակ արձանագրեց նաեւ ռուս Տանիել Մետվետեւ` սպանացի Փեթրօ Մարթինես Փորթերոյի դէմ (7-5, 6-1, 6-3):

Տոմինիք Թիեմ

Աւստրիացի Տոմինիք Թիեմ (5-րդ) իր կարգին քիչ մը մեծ դժուարութեամբ յաղթանակ մը արձանագրեց աւստրալիացի Ալեքս Պոլթի դէմ` 6-2, 5-7, 6-7, 6-1 եւ 6-2 արդիւնքով: Մրցումը տեւեց 3 ժամ 22 վայրկեան:

Սիմոնա Հալեփ

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, 4-րդ դասուած ռումանացի Սիմոնա Հալեփ 6-2 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Հերիեթ Տարթի (Անգլիա):

Բ. հանգրուանի մրցումներէն յաղթական դուրս եկաւ նաեւ 2-րդ դասուած չեխ Քարոլինա Փլիսքովա, որ 6-3 եւ 6-3 արդիւնքով յաղթեց գերմանացի Լորա Սիեկեմունտին (Գերմանիա):

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )