Պասքեթպոլ. Տուպայի 31-րդ Միջազգային Մրցաշարք. Ռիատի Պէյրութ – Տուպայի Ամերիկեան Համալսարան Բացման 2-րդ Մրցումը` Հինգշաբթի, 23 Յունուարին

Վաղը` հինգշաբթի, 23 յունուարին, Արաբական Միացեալ Էմիրութիւններուն մէջ կը սկսի Տուպայի պասքեթպոլի 31-րդ միջազգային մրցաշարքը` մասնակցութեամբ 11 խումբերու:

Վիճակաձգութեան ընթացքին Ա. խմբակին մաս կազմեցին վեց խումբեր, իսկ Բ. խմբակին` հինգ:

Ա. խմբակին մէջ են Ռիատի Պէյրութ (Լիբանան), Իթթիհատ Իսքանտարի (Եգիպտոս), Սալա (Մարոք), Ուասպէ Ռիատի (Սուրիա), Տուպայի ամերիկեան համալսարան (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) եւ Հուփս (Լիբանան):

Իսկ Բ. խմբակին մէջ են` Պէյրութ (Լիբանան), Մայթի Սփորթց (Ֆիլիփեան կղզիներ), Ռատեսի (Թունուզ), Իթթիհատ (Սուրիա) եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու ազգային խումբ:

Մրցաշարքին բացման 2-րդ մրցումը տեղի պիտի ունենայ վաղը` հինգշաբթի, 23 յունուարին, ժամը 19:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով): Անոր ընթացքին տիտղոսակիր Ռիատի պիտի մրցի Տուպայի ամերիկեան համալսարանի խումբին դէմ: Ասկէ առաջ տեղի պիտի ունենայ մրցում մը:

Մրցումները ուղղակիօրէն պիտի պատկերասփռուին «Տուպայ-Սփոր» եւ «Մուսթաքպալ» պատկերասփիւռի կայաններէն:

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )