Հայաստանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Արթուր Ազարեան Ընտրուեցաւ Ընդհանուր Քարտուղար

Երէկ` երկուշաբթի, 20 յունուարին, տեղի ունեցաւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի գործադիր կոմիտէի նոր կազմին առաջին նիստը` ֆետերասիոնին գրասենեակին մէջ:

Ժողովականները իրենց օրակարգին վրայ ունէին չորս հարց.

Ա.- Ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանի հաշուետուութիւն-զեկուցում:

Բ.- Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մնայուն կոմիտէներու կազմերու քննարկում եւ հաստատում:

Գ.- Բարձրագոյն եւ Ա. դասակարգերու ակումբներու նախագահներուն, ֆետերասիոնի նախագահին կից ժամանակաւոր կոմիտէներու ստեղծման հարցի քննարկում:

Դ..- Ֆետերասիոնի ընդհանուր քարտուղարի թեկնածութեան հաստատում:

Վերոնշեալ չորս կէտերն ալ մանրամասն քննարկուեցան ժողովականներուն կողմէ:

Ֆետերասիոնի նախագահ Արմէն Մելիքբէկեանի առաջարկով ընդհանուր քարտուղարի պաշտօնին համար առաջարկուեցաւ Արթուր Ազարեանի թեկնածութիւնը:

Գործադիր կոմիտէն միաձայնութեամբ ընդհանուր քարտուղար ընտրեց Ազարեանը:

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )