Իտալական Ֆութպոլ. Նափոլիի Նախագահը Կ՛ուզէ Հեռացնել Կաթուզոն

Իտալական մամուլին համաձայն, Նափոլիի նախագահ Օրելիօ Տէ Լորենթիս կ՛ուզէ հեռացնել ակումբին գլխաւոր մարզիչը Կենարօ Կաթուզոն, որ իր պաշտօնը ստանձնեց նախորդ 11 դեկտեմբերին` փոխարինելով Քարլօ Անչելոթթին:

Լորենթիս յուսախաբ մնացած է Կաթուզոյի աշխատանքէն, որուն պատճառով Նափոլի Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Քալչիօ»-ի հինգ մրցումներուն ընթացքին կրած է չորս պարտութիւն: Խումբը այժմ 24 կէտով կը գտնուի 12-րդ դիրքին վրայ:

Կաթուզօ կրկնեց Նափոլիի նախկին չեխ մարզիչ Զտենեք Զեմանի` 2000-ին տեղի ունեցած անյաջող մրցումներու շարքը:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )