Յունահռոմէական Ոճի Ըմբշամարտ. Հայաստան 10 Մարզիկով Կը Մասնակցի Նիսի Միջազգային Մրցաշարքին

18-19 յունուարին Նիսի մէջ (Ֆրանսա) տեղի կ՛ունենայ յունահռոմէական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարքը:

Անիկա պիտի ըլլայ տարուան առաջին միջազգային մրցաշարքը, որուն իր մասնակցութիւնը պիտի բերէ նաեւ Հայաստան:

Այս մրցաշարքին Հայաստանը պիտի ներկայացնեն հետեւեալ տասը ըմբիշները. Ռուդիկ Մկրտչեան (55 քկ), Գէորգ Ղարիբեան (60 քկ), Սլաւիկ Գալստեան (67 քկ), Մալխաս Ամոյեան (72 քկ), Կարապետ Չալեան (77 քկ), Ռուբէն Ղարիբեան (82 քկ), Մաքսիմ Մանուկեան (87 քկ), Արթուր Ալեքսանեան, Արթուր Շահինեան (97 քկ) եւ Դաւիթ Օւասափեան (130 քկ):

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )