Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 21-րդ հանգրուանին ծիրին մէջ, Լիվըրփուլ շարունակելով իր յաղթարշաւը, մնաց անպարտելի միակ խումբը, երբ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Շեֆիլտ Եունայթըտին: Մոհամետ Սալահ (4-րդ) եւ Սատիօ Մանէ (64-րդ) նշանակեցին Լիվըրփուլի կոլերը:
Լիվըրփուլ, որ այժմ ունի 58 կէտ եւ 13 կէտով կը գերազանցէ 2-րդ դիրքին վրայ գտնուող Լայսթըր Սիթին, ցարդ յետաձգուած մրցում մը ունի կատարելիք:
Արսենալ, որ հիւրընկալեց Մանչեսթըր Եունայթըտը, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Յաղթանակ արձանագրեց նաեւ Մանչեսթըր Սիթի իր հիւրին Էվըրթընի դէմ (2-1):
Ստորեւ` դասաւորման պատկերը` 21-րդ հանգրուանէն ետք.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Լիվըրփուլ | 20 | 58 |
| 2.- Լայսթըր Սիթի | 21 | 45 |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 21 | 44 |
| 4.- Չելսի | 21 | 36 |
| 5.- Մանչեսթըր Եունայթըտ | 21 | 31 |
| ………………………………………………………….. | ||
| 18.- Պուրնըմաութ | 21 | 20 |
| 19.- Ուաթֆորտ | 21 | 19 |
| 20.- Նորուիչ | 21 | 14 |



