Ֆրանսական հանրածանօթ «Ֆրանս ֆութպոլ» մարզաթերթը, ամփոփելով նախորդ 10-ամեակը, կազմեց խորհրդանշական հաւաքականի իր տարբերակը:
Գլխաւոր չափանիշը եղած է «Ոսկիէ գնդակ»-ի թեկնածուներուն տասնեակին մէջ ըլլալը:
Ամէն տարի «Ֆրանս ֆութպոլ»-ը ինք կը կազմակերպէ «Ոսկիէ գնդակ»-ի մրցանակաբաշխութիւնը:
Ստորեւ` 10-ամեակի խորհրդանշական հաւաքականը.
Իքեր Քասիաս (Ռէալ Մատրիտ, Փորթօ), Ֆիլիփ Լահմ (Պայէրն Միւնիխ), Վիրճիլ Վան Տիյք (Լիվըրփուլ), Սերճիօ Ռամոս, Մարսելօ, Լուքա Մոտրիչ (Ռէալ Մատրիտ), Չաւի, Անտրես Ինիեսթա (Պարսելոնա), Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ, Եուվենթուս) եւ Նէյմար (Պարսելոնա, Փարիզ Սեն Ժերմեն):