Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իբրեւ Ամանորեայ Շնորհաւորանք

Դեկտեմբեր 20, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

Տարիներ շարունակ պէյրութաբնակ ամուսիններ`  Զաքար եւ Կամիլա Քեշիշեանների արցախեան  աւանդական այցերը` համերգաշարով, գրքերի շնորհահանդէսով, տարաբնոյթ հանդիպումներով ու  միջոցառումներով հանդերձ, նաեւ մէկ այլ  հաստատուն կանոն ունէին: Իրենց նախաձեռնած արցախեան մշակութային օրերի նախերգանքն ու  աւարտական աքորտը միշտ «պատկանում» էր  ընտանիքի գլխաւորին` պարոն Զաքարին: Իսկ ահա վերջին ժամանակներս հաճելիօրէն նկատելի է այդ, արդէն իսկ ընտանեկան ծէս դարձած աւանդոյթի հետաքրքիր տեղաշարժ: Տիկին Կամիլան ամենայն պատասխանատուութեամբ է յանձն առել ամուսնու` Զաքար Քեշիշեանի հիմնադրած Շուշիի «Վարանդայ» երգչախմբի համերգաշարերն արուեստի տօն դարձնելու ոչ այնքան դիւրին գործը` նախընթաց միջոցառումներով: Իսկ դրա իրաւունքն անուանի դաշնակարուհի, նկարչուհի, բանաստեղծուհի Կամիլան վաղուց է ձեռք բերել` հանրութեանը ներկայանալով մշակութային տարբեր հարթակներում:

Վերջերս նա ընթերցողին յանձնեց աստուածատուր   պոէտիկ շնորհքի, ըստ իս` ցայսօր ամենայաջողուած  ժողովածուն` «Ծաղկած ցաւ»-ը: Բանաստեղծական նախորդ գրքերի հեւքով Կամիլայի պոէտիկ աշխարհի գունեղ ու առինքնող ալեբախումների  երկրպագուներիս համար ժողովածուն իսկապէս յայտնութիւն եղաւ: Մարդու եւ բանաստեղծի  յայտնութեամբ նորէն ծանօթացանք մեր Կամիլային` ուրախութեամբ արձանագրելով, թէ դեռ որքա՛ն ասելիք ունի ինքը բոլորիս: Կեանքի վերիվայրումների արձագանգ պոէտիկ շեշտերն այնքան միաձոյլ են հեղինակի հոգու` մերթ` ամրան հովիկի մեղմութեամբ, մերթ էլ պղնձակոփ քարափների ըմբոստութեամբ յառնող   մեղեդիներին, որ  թւում է դրանք ոչ միայն լրացնում ու շարունակում են միմեանց, այլեւ իւրատեսակ հոգետարածք են բացում ընթերցողի համար` նրան էլ  հրաւիրելով անկեղծ,անկաշկանդ զրոյցի: Եւ այդ  զրոյցին մի հրաշքով խառնւում են այլոց կեանքի յիշարժան այն դրուագները, որտեղ  անձնականն  անբաժան է անանձնականից: Այս դէպքում է Ծաղկում ցաւը:

Սա է Կամիլայի պոէտական հաւատամքը: Երբ  մարդն իրեն  տեսնում է իր հայրենիքի պատկերում, երբ  նրա հարազատ դիմագծերով է ուզում իրեն շտկել` նրա ցաւն իր անձնականը համարելով, երբ  ամէն մի բջջով փորձում  է օգտակար լինել  մերձաւորին, ապա այս դէպքում է այդ միահիւս  կերպարը մղում մարդուն դէպի  իր երազանքը  տանող  ճանապարհը: Կամիլայի նոր  ժողովածուից   յառնող ոգեղէն զանգերի ղօղանջներն այս ամէնի մասին են յիշեցնում…

… Չեմ կարող  չասել,որ իր հետաքրքիր  գործունէութեամբ տիկին Կամիլան շատ բանով է պարտական ամուսնուն,ով այնպէս համեստ, առանց յատուկ ուշադրութիւն ու աջակցութիւն  պահանջելու` այս քանի տարի է իր  հիմնադրած  երգչախմբով,/ նաեւ  գեղարուեստական ղեկավարն է/, հիացնում ու զարմացնում է հայ հանդիսատեսին  աշխարհի տարբեր ծայրերում` երգի ու յաջողութեան անսպառ ակունքը շուշին համարելով:

Հայրենիքից հեռու ապրող արուեստագէտ այս    ընտանիքը  Պէյրութում էլ զբաղւում է հայապահպանութեամբ, դրանով էլ առաւել  կապուելով  հայրենիքին: Իսկ ամէն տուն գալը մշակութային նոր աքորտներով` փոխադարձաբար լիցքեր նուիրելով ու առնելով է ամբողջանում:

Եւ  վերջին շրջանում Կամիլան, որ  յաճախ էր  նուագակցում «Վարանդա»-ին, դրան զուգահեռ ձեւաւորել է ներկայանալու մի ուրոյն մոտել` դիմացինին իր խանդավառութեամբ վարակելու եւ գործի դնելու հմայքով:

Պարզեմ ասելիքս. այս տարի Կամիլան նոր  ծրագրով էր այցելել Արցախ: 2014-ին Երեւանում   ստեղծուած «Հայկական մանրանկարչութեան   կենտրոն» հիմնադրամի գործունէութեան  արցախեան  հատուածի սկիզբը հէնց իր  նախաձեռնութեամբ եղաւ: Կամիլան այդ կառոյցի  հոգաբարձուների խորհրդի անդամ է: Համահայկական ընդգրկում ունեցող այս  հիմնադրամի գործունէութեան մէջ առանցքային  է «Հայոց այբուբենի սահմանը» խորագրով ծրագիրը: Գլխաւոր նպատակը հայապահպանութիւնն է, հայկական մշակոյթի, մանրանկարչութեան  զարգացումը, տարածումը: Ծրագրի  պատասխանատուների կարծիքով, մանրանկարչութիւնն, ասես, մնացել է  միջնադարում եւ հայ երեխան հէնց առաջին դասարանից պէտք է առնչուի բարձր արժէքներին: Այս գործում կարեւոր քայլերից է մանկապատանեկան գրքի  միջոցով վերադարձը`  միջնադարեան մանրանկարչութեան հրաշալի  աւանդներին: Իսկ սա սոսկ անդրադարձ չի լինելու, ժամանակակից մտածողութեան, աշխարհընկալման տիրոյթում մանրանկարչութիւնն այլ  երանգներ  է ունենալու: Միջնադարում Արցախն էլ յայտնի էր տարբեր վանական համալիրներում գործող մանրանկարչութեան իր դպրոցներով: Չնայած Արցախում ծաղկած մատեանները քիչ են  պահպանուել, բայց այսօր Մատենադարանում  եղած ցուցանմուշները  պատկերացում են տալիս  ժամանակին այստեղ արուեստի այս ճիւղին տրուած մեծ ուշադրութեան, զարգացման առանձնայատկութիւնների մասին: Ուրեմն, Արցախը կրկնակի չափով պէտք է մասնակցի այս ծրագրին ե՛ւ որպէս հայապահպան ոստան, ե՛ւ որպէս  մանրանկարչութեան սեփական աւանդներ ունեցող երկիր:

Տիկին Կամիլան Շուշիի կերպարուեստի պետական թանգարանում կայացած ծրագրի շնորհահանդէսին տեղեկացրեց, որ անկախ բնակութեան վայրից` առաջին դասարանի երեխաները կը ստանան հայոց այբուբենին նուիրուած մանկական գունաւորման գրքեր` թռչնագրերով: Եւ երեխաները,   գունաւորելով թռչնագրերը, կարող են  այդ աշխատանքների  ցուցահանդէս  կազմակերպել, քանզի զարդարուեստի այս ճիւղը նրանց համար  գունային մտածողութեան նոր հորիզոններ կը բացի, նոր մտայղացումների ակունք կը դառնայ: Յուսանք` կը յաջողուի Արցախում վերաբացել  մանրանկարչութեան դպրոց, իսկ յուսադրողը  երեխաների անսպառ հետաքրքրութիւնն ու  խանդավառութիւնն էր` Շուշիի կերպարուեստի  պետական թանգարանում կայացած նախադէպը  չունեցող մանրանկարչական ցուցահանդէսի  ցուցանմուշների հանդէպ: Հայոց այբուբենի  շքեղութիւնը մի նոր ու հիասքանչ  արտայայտութեամբ երեւաց այդ  ցուցանմուշներում. վառ երեւակայութեամբ ու վառ  գոյներով արուած թռչնագրային պատկերներ, այբուբենազարդ մանրանկարներ, ալպոմներ, գրքեր եւ այդ ամէնը` հայ մանրանկարչութեան աւանդների  պահպանման ու դրանց ժամանակակից ընկալման   գեղեցիկ դաշնութեամբ: Ցուցահանդէսի  մասնակցիս յիշողութեան մէջ այսօր էլ արթուն են  այդ օրուան տպաւորութիւնները` մանրանկարչութեան կախարդիչ հայեացքի ներքոյ: Իսկ մեր սիրելի Կամիլայի համար յաջողածը, ընդամէնը, իր գործունէութեան արցախեան ծրագրերի մի մասնիկն է, քանզի ամէն հանդիպում իր մէջ առնուազն մէկ մտայղացման իրականացման անակնկալն ունի:

Հիմա, ուրախութեամբ գրելով այս  տողերը, միաժամանակ փոթորկուն տարածաշրջանում ապրողիս գերզգայուն սրտի անհանգստութեամբ եմ   հետեւում բարեկամ Լիբանանի ոչ հանդարտ  իրավիճակին եւ հարազատի պէս խաղաղութիւն եմ փափաքում` բոլորիս համար` հայրենիքում, սփիւռքում:

Եւ պէյրութաբնակ արուեստագէտ Զաքար  ու  Կամիլա ամոլը/իրենց բնորոշումն է/,անշուշտ, մեր  բոլոր տագնապները փոշիացնող երանաւէտ  խաղաղութիւնը կ՛ամրագրեն եւ հայ երգարուեստում, ե՛ւ հայ պոէզիայում, ե՛ւ հայկական նկարչութեան  մէջ` մի նոր հրավառութեամբ  ու  համանուագով: Չէ՞ որ այդ ամէնի անսպառ ակունքը  հայոց բերդաքաղաք Շուշին է, իսկ իրենք` անուանի  շուշեցիներ:

 

 

 

 

 

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (20 Դեկտեմբեր 1969)

Յաջորդը

Հարիւր Տարիներու Պատերազմը…

RelatedPosts

«Ապառաժ»-ի Խմբագրական.  Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը
Անդրադարձ

«Ապառաժ»-ի Խմբագրական. Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը

Մայիս 15, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?