Մոնթենեկրոյի մայրաքաղաք Փոտկորիքայի մէջ տեղի ունեցաւ Եւրոպայի ֆութսալի «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքի զտումի հանգրուանի Թ. խմբակի Թիթոկրատ (Մոնթենեկրօ) – Լէօ (Հայաստան) ճակատումը: Հայաստանի ախոյեանը այս ճակատումէն յաղթական դուրս եկաւ 4-1 արդիւնքով, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Յաջորդ հանգրուան հասնելով Լէօ իրեն մրցակից պիտի ունենայ Նովօ Վրեմիէ Մաքարսքան (Խրուաթիա), Օմոնիան (Կիպրոս) եւ այլ խումբ մը եւս (Բ. խմբակին յաղթականը):