Հըզպալլայի ընդհանուր քարտուղար սէյիտ Հասան Նասրալլա նախանցեալ երեկոյեան այցելեց Պաալպեք, ուր հանդիպում մը ունեցաւ Հըզպալլայի հոգեւոր խորհուրդի նախագահ շէյխ Մոհամետ Եազպեքի հետ:
Սէյիտ Նասրալլա այցելեց շէյխ Եազպեքի բնակարանը` շուտափոյթ ապաքինում մաղթելու համար առողջական հարցեր ունեցող Հըզպալլայի հոգեւորականին:



