Պասքեթպոլ. Հայաստանի 18 Տարեկանէն Վար Աղջկանց Հաւաքականի Կազմը

Հայաստանի աղջկանց 18 տարեկանէն վար պասքեթպոլի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վահագն Յարութիւնեան հրապարակեց իր կազմը, որ պիտի մասնակցի Անտորրայի մէջ տեղի ունենալիք Եւրոպայի Գ. դասակարգի ախոյեանութեան:

Հայրենի կազմը, որ այժմ հաւաք մը կը կատարէ, 30 յուլիսին պիտի մրցի Ճիպրալթարի դէմ, իսկ 1 օգոստոսին` Վրաստանի դէմ:

Ստորեւ` հաւաքականին կազմը.

Քայլա Քեշմեշեան (Միացեալ Նահանգներ), Անի Յովհաննիսեան (Հայաստան), Փաթիլ Յակոբեան, Մէյրի Մարգարեան (Միացեալ Նահանգներ), Շաքէ Պօղոսեան, Էլեն Շահինեան, Քրիստինա Օհանեան, Էմմա Մկրտչեան (Հայաստան), Արեգնազ Օրուջեան (Միացեալ Նահանգներ), Իրա Դանիէլեան (Արցախ), Մէյրի Գրիգորեան (Հայաստան) եւ Տաթեւ Գոմցեան (Միացեալ Նահանգներ):

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )