Լեհաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախկին նախագահ եւ իրաւարար, 66 տարեկան Միհալ Լիսթքեւիչ պիտի վարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախագահի պաշտօնը, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քատուղարութիւնը:
Ան իրաւարարի իր արհեստավարժ ասպարէզին սկսած է 1973-ին, իսկ 1983-ին սկսած է սուլել միջազգային մրցումներ:
Ան 1999-էն 2008 եղած է Լեհաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ, իսկ 2016-էն 2018` Չեխիոյ ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախագահ:
Ան այժմ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի պատուիրակ է:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախկին նախագահ Կարէն Նալբանդեան, անձնական պատճառներով ներկայացուց իր հրաժարականը: