Մեսսի Կրնայ 2 Տարիով Կախակայուիլ

Արժանթինի ֆութպոլի ազգային խումբի խմբապետ Լիոնել Մեսսի շատ հաւանաբար երկու տարիով կախակայուի:

Պրազիլի մէջ տեղի ունեցած «Քոփա Ամերիքա» ֆութպոլի մրցաշարքի 3-րդ դիրքի մրցումին, Մեսսի կարմիր քարտ մը ստացաւ Չիլիի դէմ կատարուած յաղթական մրցումին (2-1):

Մրցումէն ետք ան խստօրէն քննադատեց Հարաւային Ամերիկայի ֆութպոլի ֆետերասիոնը:

Պարսելոնայի յառաջապահը «Քոփա Ամերիքա»-ի կազմակերպիչները մեղադրեց կաշառք ստանալու յանցանքով:

Եթէ ան 2 տարիով կախակայուի պիտի բացակայի 2020-ին տեղի ունենալիք «Քոփա Ամերիքա» ֆութպոլի մրցաշարքէն:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )