Հովանաւորութեամբ Լիբանանի ֆութպոլի, ֆետերասիոնին եւ կազմակերպութեամբ «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին յանձնախումբին, վեթերաններու ֆութպոլի մրցաշարքը տեղի կ՛ունենայ լաւ մթնոլորտի մը մէջ:
Ա. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ-ի խումբը այսօր, երեկոյեան ժամը 19:30-ին, պիտի մրցի Ահլի Սարպայի դէմ:
ՀՄԸՄ-ի մարզիկները իրենց ամէն կարելին պիտի ընեն մեծ յաղթանակ մը արձանագրելու իրենց մրցակիցին դէմ` յաջորդ հանգրուանին հասնելու կարելիութիւնը ունենալու համար:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի խուռներամ ներկայութիւն ըլլալ այս մրցումին` քաջալերելու համար իրենց անցեալի ֆութպոլիստները:
Յայտնենք, որ դաշտին մուտքը ձրի է:
Այսօր բոլորիս ժամադրավայրը «Ֆուատ Շեհապ» մարզադաշտն է:
Ստորեւ` երկու խմբակներուն դասաւորման պատկերը.
Ա. ԽՄԲԱԿ | ||||||
Յաղթ. | պարտ. | հաւ. | նշ. | ստ. | կէտ | |
1.- Անսար | 1 | 0 | 1 | 6 | 2 | 4 |
2.- Շարք | 1 | 1 | 0 | 5 | 5 | 3 |
3.- Ահլի Սարպա | 1 | 1 | 0 | 3 | 6 | 3 |
4.- ՀՄԸՄ | 0 | 1 | 1 | 4 | 5 | 1 |
Բ. ԽՄԲԱԿ | ||||||
Յաղթ. | պարտ. | հաւ. | նշ. | ստ. | կէտ | |
1.- Ռասինկ | 1 | 0 | 1 | 6 | 4 | 4 |
2.- Թրիփոլի | 1 | 0 | 1 | 2 | 1 | 4 |
3.- Զղարթա | 1 | 1 | 0 | 6 | 6 | 3 |
4. Սաժես | 0 | 2 | 0 | 1 | 4 | 0 |