Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի նախկին ընդհանուր քարտուղար Շարպել Ռըզք վերստին ստանձնեց իր նախկին պաշտօնը:
Ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Թոնի Խալիլի հրաժարումէն ետք այդ պաշտօնը վստահուեցաւ փաստաբան Ռըզքին:
Սակայն միեւնոյն ժամանակ ֆետերասիոնը չընդունեց Խալիլի հրաժարականը ֆետերասիոնին անձնակազմէն եւ ան շարունակեց մնալ ֆետերասիոնի անդամ: