Թենիս. «Ռոլան Կարոս». Պարթի Եւ Վոնտրուսովա Ապահովեցին Աւարտականի Իրենց Տոմսերը

«Ռոլան Կարոս»-ի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց կիսաւարտականի ճակատումները:

Աղջկանց մրցաշարքին ծիրին մէջ, Էշլի Պարթի (Աւստրալիա) եւ Մարքեթա Վոնտրուսովա (Չեխիա) իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին աւարտականի իրենց տոմսերը:

26-րդ դասուած 19 տարեկան Վոնտրուսովա իր յաղթանակը արձանագրեց անգլիացի Եոհաննա Քոնթայի դէմ` 7-5 եւ 7-6 արդիւնքով:

Ան առաջին անգամ ըլլալով կը հասնի կրան շլեմի մրցաշարքի մը աւարտականին:

Անոր աւարտականի մրցակիցը պիտի ըլլայ Էշլի Պարթի, որ 6-7, 6-3 եւ 6-3 արդիւնքով պարտութեան մատնեց Ամանտա Անիսիմովան (Միացեալ Նահանգներ):

Պարթի (23 տարեկան) առաջին անգամ ըլլալով կը հասնի այս մրցաշարքին աւարտականին:

Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) հասաւ աւարտականին` 6-3, 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթելէ ետք զուիցերիացի Ռոժէ Ֆետերերին:

Կիսաւարտականի երկրորդ մրցումը պիտի շարունակուի այսօր, Նովաք Ճոքովիչի եւ Տոմինիք Թիեմի միջեւ: Անիկա կ՛ընթանար 6-2, 3-6 եւ 3-1 արդիւնքով` ի նպաստ` Թիեմի:

Անիկա ընդհատուեցաւ կլիմայական աննպաստ պայմաններուն պատճառով:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )