Եւրոպական ֆութպոլի հինգ առաջնահերթ ախոյեանութիւններուն մէջ (Անգլիա, Իտալիա, Սպանիա, Գերմանիա եւ Ֆրանսա) վերջին աւարտողը պիտի ըլլայ «Քալչիօ»-ն, երբ շաբաթավերջին տեղի ունենան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
2018-2019 տարեշրջանի ախոյեանութեան տիտղոսը բաւական առաջ ապահովեց Եուվենթուս, մինչ փոխախոյեան հանդիսացաւ Նափոլի: Անոնց ետին, խումբերէն ոմանք, պիտի մրցին յառաջիկայ տարեշրջանին գծով «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքերուն տոմս մը ապահովելու:
Ֆրոսինոնէ (19-րդ) եւ Քիեւօ (20-րդ) արդէն իսկ փոխադրուած են Բ. դասակարգ, մինչ Ճենովա թէեւ կը գրաւէ 18-րդ դիրքը, չնչին յոյս մը ունի մնալու Ա. դասակարգին մէջ:
Ստորեւ` 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
| Ֆրոսինոնէ (19) – Քիեւօ (20) | 19:00 |
| Պոլոնիա (12) – Նափոլի (2) | 21:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Թորինօ (7) – Լացիօ Ռոմա (8) | 16:00 |
| Սամտորիա (9) – Եուվենթուս (1) | 19:00 |
| Ֆիորենթինա (15) – Ճենովա (18) | 21:30 |
| Ա. Էս. Ռոմա (6) – Փարմա (14) | 21:30 |
| Աթալանթա (3) – Սասուոլօ (10) | 21:30 |
| Քալիարի (13) – Ուտինեզէ (16) | 21:30 |
| Ինթեր Միլան (4) – Էմփոլի (17) | 21:30 |
| ՍՓԱԼ (11) – Ա. Սէ. Միլան (5) | 21:30 |


