Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Որ Չկրկնենք Այլոց Տխուր Օրինակը

May 22, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Մի օր, ինչ որ մէկը, գուցէ կը գրի «Քաջ Նազար» թատրերկի ժամանակակից տարբերակը: Ես նոյնիսկ կարող եմ յուշել մի պատկեր այդ թատրերկից:

Այսպէս, Նազարը դիմում է նրանց` ում համարում է իր նազիր-վեզիրը. «Ուրեմն, ինչ եմ ասում, կը հաւաքուէք ու կ՛առաջարկէք, որ ես դառնամ թագաւոր: Ես կ՛ասեմ` թէ պէտքս չի: էդ ժամանակ, դուք երկրորդ անգամ կը հաւաքուէք ու նորից կը խնդրէք, որ դառնամ թագաւոր: Ես էս անգամ էլ կ՛ասեմ` չե՛մ ուզում, կը բարկանամ ու ձեզ կը վերացնեմ, յետոյ ձեր փոխարէն նազիր-վեզիր կը նշանակեմ իմ գեադա-գիւդէքին: Իմ գեադա-գիւդէքը կը գան դուռս կ՛ասեն` արեւաճաճանչափայլ, էս ժողովուրդը օր ու արեւ չի տեսել իր հին թագաւորների ձեռից, արի դարձիր սրանց «թափ-թազա» թագաւորը. նոր երկիր կը կառուցես, ճաճանչներիդ ու սիրուն մաղթանքներիդ ներքոյ երջանիկ նոր ժողովրդին, երբ ուզես կ՛ասես գեադէք էս կողմ` կը վազի էս կողմ, կ՛ասես գեադէք էն կողմ` կը վազի էն կողմ: Ես էլ իմ գեադէքին կ՛ասեմ, լաւ՛, ընդունում եմ, վատ ժողովուրդ չի ոնց որ էս իմ ժողովուրդը, էս իմ ժողովրդին ոնց որ շատ եմ սիրում, որ էդքան խնդրում էք, ժողովրդի աչքին էլ քուն չի գալիս էդ փափաքից` կը դառնամ ձեր թագաւորը»:

Կարեւորն այն է, որ այս թատրերկում Քաջ Նազարը անընդհատ տայ ժողովրդի անունը` սիրաշահի, երբեմն էլ քծնանք չխնայի:

Կարծում եմ սոյն թատրերկը դժուար չի գրուի, քանի որ պէտք չէ որեւէ բան յօրինել, դիպաշարը ծաւալւում է բոլորիս աչքի առաջ:

Թէեւ մեզանում փտածութիւն գոյութիւն չունի, բայց որպէս բացառութիւն, կարելի է մի պատկեր էլ գողանալ Չափլինի «Մեծ բռնապետը» ժապաւէնից:

Յիշու՞մ էք մեծ բռնապետը խաղում է երկրագնդի հետ: Փուչիկ-երկրագունդը թռցնում է օդ` գլխով է խփում, յետոյ յետոյքով է վեր թռցնում, մինչեւ որ այն պայթում է ձեռքերի մէջ: Սրտից թոյլ բռնապետը տխրում, նոյնիսկ լաց է լինում` ախր շատ էր սիրում երկրագունդը:

Այսպէս մէկ տարի է խաղում են այս երկրի հետ: Մարդը, ով մէկ օրուայ գործադիր իշխանութեան փորձ չի ունեցել, մէկ օր երկրի կառավարմանը չի մասնակցել, բռի մէջ կենտրոնացրել է օրէնսդիր ու գործադիր ողջ իշխանութիւնը, բայց պարզւում է սա էլ քիչ է: Առանց ծրագրի, առանց տնտեսական տեսլականի երկրի կառավարումը ստանձնած նոր իշխանութիւնը կարծում է, թէ ժողովրդին կը կշտացնի` յագուրդ տալով նրա վրէժխնդրութեան ծարաւին եւ այստեղ էլ բան դուրս չի գալիս: Պարզւում է, որ մեղաւորը իշխանութեան վերջին թեւն է, որը դեռ ամբողջովին իր ձեռքում չէ: Հոգեբանական անհաւասարակշռութիւնը մղում է անելու այնպիսի չկշռադատուած քայլ` ինչպիսին արդարադատութեան համակարգի դէմ բռնութիւնն է, նրա, այդ թւում երկրի սահմանադրականութիւնը իրաւականօրէն ապահովող դատարանի աշխատանքի խոչընդոտումը եւ սպառնալիքը` վարչական մեթոտներով յեղաշրջելու եղած համակարգը:

Հասկացա՞ւ վարչապետը, թէ մայիսի 20-ին ինչ արեց իր հռչակած ժողովրդավարութեան հետ: Հասկանու՞մ է, թէ ինչ է անում, խորացնելով պառակտումը յեղափոխականների եւ հակայեղափոխականների կեղծ բաժանարարով տարանջատուած հասարակութեան մէջ: Յանուն երկրի շահերի ցանկալի կը լինէր, որ հասկանար եւ ազատագրուէր յիշաչարութեան ու վրէժխնդրութեան բարդոյթից, ինչի պատանդն է դարձել, այլապէս կործանելու է իրեն եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու երկրի համար:

Սկսած դէպի իշխանութիւն ճանապարհ հարթելու ժամանակներից մինչ այժմ, բոլորը տուել են նրան երկիրը բարեփոխելու մանդատը, իսկ եթէ չի ստացւում պիտի հասկանայ, որ ո՛չ փտածութեան դէմ պայքարը, ո՛չ ընդհանուր համակարգի բարեփոխումները յոխորտանքով չեն իրականացնում, այլ առաջին հերթին իրաւական դաշտի բարեփոխմամբ եւ, մասնաւորապէս, տնտեսական առաջընթացով:

Այո՛, նոյն բաժակը կարելի է դիտարկել ե՛ւ որպէս կիսադատարկ, ե՛ւ որպէս կիսալիքը: Այս երկիրը բազում հիմնախնդիրներ ունի, որոնք ժառանգել է դեռեւս խորհրդային ժամանակներից: Անցնող, գրեթէ երեսուն տարում, իտէալական չի դարձել երկիրը, բայց ով կոյր չէ եւ զուրկ չէ յիշողութիւնից կարող է ինքն իր համար արձանագրել, որ տեղի են ունեցել թէեւ ոչ բաւարար, բայց եւ հսկայական փոփոխութիւններ: Վերջնագծին հասնելու ճանապարհը ոչ թէ եղածը քանդելու հեշտ եւ մէկ անգամ արդէն տրորած ճանապարհն է, այլ կառուցողական գործընթացների խորացումն ու ծաւալումը:

Որպէս ակնառու օրինակ կարելի է անդրադառնալ երկրի գլխաւոր խնդիրներից մէկին` արտագաղթին, ինչի դէմ պէտք է պայքարել ոչ թէ ամէն տեղ ու ամէն ինչ կրճատելով ու լուծարելով, մարդկանց պարտադրելով, որ դիմում գրեն ու հեռանան, այլ եղածը կատարելագործելով, նորը ստեղծելով եւ հնի փոխարէն, որպէս այլընտրանք առաջարկելով մարդկանց:

Ներկայ գործելաոճը, արհեստականօրէն բորբոքուող ներքին լարուածութիւնը նորի ստեղծմա՞նն են նպաստում, թէ՞ կորուստների խորացմանն ու բազմապատկմանը:

Իշխանութիւնը ուժեղ է լինում ոչ թէ իշխողների յոխորտանքի, այլ ամուր պետական համակարգի եւ հզօր պետութեան շնորհիւ:

Վերջին մէկ-երկու տասնամեակների ընթացքում, թաւշեայ յեղափոխութիւնների, ազատ ընտրութիւնների եւ ժողովրդավարութեան ճանապարհով աշխարհում իշխանութեան եկած բոլոր ուժերը անփառունակ ձեւով հեռացան ասպարէզից, մինչ այդ հսկայական աւերներ գործելով սեփական երկրներում: Պարտադի՞ր է, որ Հայաստանը կրկնի այս տխուր աւանդոյթը:

Երբեք պէտք չէ խաբուել ժողովրդի համակրանքին, ժողովուրդը շատ է վեր բարձրացնում, որ աւելի կործանարար ուժով ցած նետի:

Խոստովանում եմ, որ չեմ հաւատում, թէ իմ կամ բազմաթիւ այլոց անկեղծ մտահոգութիւնները ճիշդ են ընկալուելու, չեմ հաւատում, թէ խուսափելու ենք այլոց տխուր փորձից:

Ամէն դէպքում հաւատում եմ, որ անհրաժեշտ է համախմբուել ու նախ եւ առաջ մեղմել հասարակական անհանդուրժողութիւնը:

 

 

 

 

Նախորդը

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Յաջորդը

17 Մայիս 1907. Աղթամարի Երկրորդ Կռիւը. Ֆետայիները Կրցան Ճեղքել Թրքական Զօրքին Պաշարումը Եւ Դուրս Գալ Դէպի Ծովուն Բացերը

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.