«Եու. Է. Էֆ. Ա.»-ի պաշտօնական կայքը իր հաղորդած մէկ լուրին մէջ հրապարակեց «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի կիսաւարտականի ճակատումներուն թուականները:
30 ապրիլին Թոթենհամ կը հիւրընկալէ Այաքս Ամսթերտամը, իսկ 1 մայիսին Պարսելոնա` Լիվըրփուլը (երթի մրցումներ):
7 մայիսին Պարսելոնա հիւրը կ՛ըլլայ Լիվըրփուլին, մինչ 8 մայիսին Այաքս Ամսթերտամ Հոլանտայի մէջ կը մրցի Թոթենհամի դէմ (դարձի մրցումներ):
Աւարտականի ճակատումը տեղի պիտի ունենայ 19 յունիսին, Մատրիտի մէջ (Սպանիա) գտնուող «Վանտա Մեթրոփոլիթանօ» մարզադաշտին վրայ: