Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՄԱՐԻՆԷ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ` ԿՐԿԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

December 17, 2011
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

Այս տարուան հոկտեմբերի  17-ին Լիբանանում տեղի ունեցաւ հայրենի դասական երգչուհի Մարինէ Գրիգորեանի մենահամերգը: Նրա կատարումներն արժանացան մեծ գնահատանքի եւ Մարինէն կրկին  հրաւիրուեց Լիբանան. այս օրերին նա կրկին մենահամերգ պիտի ունենայ այստեղ` կրկին ներկայացնելով հայ դասական երգարուեստ:

Մարինէ Գրիգորեանը ծնուել է Գիւմրի  քաղաքում` երկրաշարժից մէկ տարի առաջ: 1998-2007 թուականներուն եղել է «Տիրամայր Հայաստան» կեդրոնի սան: 2007 թուականին աւարտել է  Գիւմրիի «Իմաստասէր Անանիա Շիրակացի»ի անուան համալսարանի բանասիրութեան բաժինը: «Տիրամայր Հայաստան» կեդրոնում էլ հէնց քաջալերել են Մարինէի երաժշտական ձիրքը, եւ քոյր Արուսեակ Սապունճեանի օգնութեամբ նա  մեկնել է Մոսկուա եւ հատուածներ  ձայնագրել   հայկական Ս. պատարագից: Մարինէն տարբեր տարիներին երգել է Հայաստանի տարբեր երգչախմբերում:  2005-2011 թուականներին եղել է «Տիրամայր Հայաստանի», «Սպեղանի» եւ «Կանտուս» երգչախմբերի անդամ:

Հէնց այդ երգչախմբերից մէկի` «Սպեղանիի» կազմում էլ 2010 թուականին Սանթ Փեթերսպուրկում մասնակցել է Եուրի Ֆալիկի անուան երգչախմբային մրցոյթին եւ շահել առաջին մրցանակը:

Երգչուհու հոգում մեծ ու անջնջելի տպաւորութիւն է թողել անցեալ տարուան օգոստոսին Մոսկուայի «Սուրբ Աստուածածին» եկեղեցում տեղի ունեցած իր մենահամերգը, որը իրականութիւն էր դարձել հայր Գէորգ Նորատունկեանի օգնութեամբ:

Այս տարի երգչուհի Մարինէ Գրիգորեանն աւարտեց Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի վոկալ-տեսական բաժինը եւ ընդունեց երաժշտանոցի մագիստրատուրան:

Ներկայացնելով հայ դասական երաժշտարուեստի գոհարները` Մարինէն միշտ էլ արժանացել է հիացմունքի եւ մեծ գնահատականի: Այս տարի նա Երեւանում մասնակցեց Տաթեւիկ Սազանդարեանի անուան մրցոյթ-փառատօնին եւ կրկին արժանացաւ գնահատականների: Մարինէն մենահամերգներ է ունենում 2006 թուականից, եւ ինչպէս «Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում նշեց, ամէն մի մենահամերգ հայ դասական գոհարներին հաղորդակցուելու եւ հայ երաժշտարուեստի ոգին փոխանցելու իւրայատուկ տօն է իր համար: Բացի հայ հեղինակներից, ինչպէս Մարինէն է նշում, շատ է սիրում նաեւ համաշխարհային դասականներին` Պուչինի, Վետի, Մոցարթ:

Իսկ ընդհանրապէս, յայտնեց, որ Կոմիտասն իր ստեղծած արուեստով միշտ իր կողքին է. «Կոմիտասի ստեղծագործութիւնները իմ երգացանկի անբաժանելի մասն են»,-«Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում նշեց Մարինէ Գրիգորեանը: Այսօր Մարինէն նաեւ «Յոյսի այգի» բարեգործական հիմնադրամի սան է եւ երգում է Օշականի «Սուրբ Մեսրոպ» եկեղեցու երգչախմբում:

Լիբանանում նոյնպէս Մարինէն արժանացած է պատշաճ ուշադրութեան եւ ինչպէս ինքն է նշում, առաջին մենահամերգն այստեղ ցոյց տուեց, որ մարդիկ հոգեւոր երաժշտութեան հանդէպ ակնածանք ունեն. «Եւ դա պատահական չէ, քանի որ հոգեւորն է, որ հարստացնում, բարձրացնում է մարդուն», ասաց Մարինէ Գրիգորեանը` յոյս յատնելով, որ իր երկրորդ մենահամերգը Լիբանանում նոյնպէս շատ լաւ ընդունուի:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Նախորդը

ԿԱՂԱՆԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՇՈՒՐՋ

Յաջորդը

ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ` ՍԻՊԻԼԸ

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Յարադիր Էակներու Կայարանը

November 3, 2026
Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Առաքինի Գողը

October 16, 2026
Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Առակ «Յետտրամաթիքական» Թատրոնի Շուրջ

October 5, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.