Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ` կիրակի, 7 ապրիլին ՀՄԸՄ Պէյրութի տղոց կազմը 7-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Արայա Շաապիի դէմ, Էմիլ Լահուտի անուան մարզադաշտին վրայ (Մար Ռուքոզ): Կիսախաղ` 3-0:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սեւակ Օհանեան (6-րդ), Հայկ Խաչերեան (7-րդ), Խաչիկ Սերոբեան (14-րդ եւ 22-րդ), Երուանդ Մանասերեան (23-րդ), Մհեր Սիւրմենեան (30-րդ) եւ Վարագ Պալապանեան (38-րդ):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ԿԷՏ | |
1.- Շեպիպէ Շուէյֆաթ | 38 |
2.- Մաշաալ Պըտնայել | 36 |
3.- Քալաաթ Թըպնին | 34 |
4.- Շատրա Ռիատա | 34 |
5.- ՀՄԸՄ Պէյրութ | 30 |