Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 31 մարտին, Քֆարժոզի դաշտին վրայ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը հիւրը եղաւ Ահլի Նապաթիէին:
Մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով (կիսախաղ` 0-0):
ՀՄԸՄ-ի կոլը նշանակեց Վարդան Սարգիսեան:
Պըրժի հետ միասին Ա. դասակարգի իր տոմսը ապահովեց նաեւ Շապապ Պըրժ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 52 |
| 2.- Շապապ Պըրժ | 47 |
| 3.- Ահլի Սայտա | 42 |
| 4.- Իժթիմահի | 27 |
| 5.- Ահլի Նապաթիէ | 26 |
| 6.- Սաժես | 26 |
| 7.- Մապարրա | 24 |
| 8.- Նասեր Պար Էլիաս | 24 |
| 9.- Նահտա Պար Էլիաս | 23 |
| 10.- Իսլահ Պըրժ Շիմալի | 22 |
| 11.- Շապապ Արապի | 20 |
| 12.- ՀՄԸՄ | 15 |


