Շաբաթ, 23 մարտ 2019-ը տխուր օր մը եղաւ ՀՄԸՄ-ի ընտանիքին համար ի մասնաւորի եւ լիբանանեան ֆութպոլի համար` առհասարակ, նկատի ունենալով, որ լիբանանեան մարզաշխարհին մէջ անցեալ ունեցած եւ մարզական պատմութեան մէջ իր անունը ոսկեայ տառերով արձանագրած ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը փոխադրուեցաւ… Գ. դասակարգ` 20-րդ հանգրուանին ծիրին մէջ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք նախավերջին դիրքը գրաւող Նասեր Պար Էլիասէն, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
2-0 արդիւնքով ուշացած ՀՄԸՄ իր միակ կոլը նշանակեց 78-րդ վայրկեանին` շնորհիւ Ալի Համիէի:
Վերջին դիրքին վրայ գտնուող ՀՄԸՄ-ի կէտերը մնացին նոյնը (14)` ախոյեանութեան աւարտէն 2 հանգրուան առաջ:
Այլ գետնի վրայ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պըրժ, Պհամտունի դաշտին վրայ շուրջ հազար համակիրներու ներկայութեան, 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Ահլի Սայտային, յաջողեցաւ ապահովել Ա. դասակարգի իր տոմսը:
Ստորեւ դասաւորման պատկերը` 20-րդ հանգրուանէն ետք.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 15 | 4 | 1 | 49 |
| 2.- Շապապ Պըրժ | 14 | 2 | 4 | 44 |
| 3.- Ահլի Սայտա | 12 | 3 | 5 | 39 |
| 4.- Իժթիմահի | 8 | 3 | 9 | 27 |
| 5.- Ահլի Նապաթիէ | 6 | 7 | 7 | 25 |
| 6.- Սաժես | 6 | 7 | 7 | 25 |
| 7.- Մապարրա | 5 | 8 | 7 | 23 |
| 8.- Նահտա Պար Էլիաս | 5 | 8 | 7 | 23 |
| 9.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 4 | 10 | 22 |
| 10.- Նասեր Պար Էլիաս | 6 | 3 | 11 | 21 |
| 11.- Շապապ Արապի | 5 | 5 | 10 | 20 |
| 12.- ՀՄԸՄ | 4 | 2 | 14 | 14 |



