Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած ՀՄԸՄ Պէյրութ – Ռաուտա Տըքուանէ մրցումը, որ կատարուեցաւ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ), աւարտեցաւ ՀՄԸՄ-ի կազմին պարտութեամբ` 8-5 արդիւնքով:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Մհեր Սիւրմենեան (5-րդ եւ 36-րդ), Հայկ Խաչերեան (12-րդ) եւ Սեւակ Օհանեան (25-րդ եւ 40-րդ):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Մաշաալ Պըտնայել | 11 | 3 | 0 | 36 |
| 2.- Շեպիպեթ Նահտա Շուէյֆաթ | 10 | 2 | 2 | 32 |
| 3.- Շատրա Ռիատի | 10 | 1 | 3 | 31 |
| 4.- Քալաաթ Թըպնին | 9 | 1 | 4 | 28 |
| 5.- ՀՄԸՄ Պէյրութ | 8 | 0 | 6 | 24 |
| 6.- Արայա Շաապի | 7 | 1 | 6 | 22 |
| 7.- Ահլի Սայտա | 4 | 3 | 7 | 15 |
| 8.- Ժամհուր | 3 | 1 | 10 | 10 |
| 9.- Ժամիհաթ Ալամիէ | 1 | 0 | 13 | 3 |
| 10.- Ռաուտա Տըքուանէ | 1 | 0 | 13 | 3 |



