Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 2018-2019 տարեշրջանի աւարտին մնացած է երեք հանգրուան միայն: ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբին վիճակը դարձեալ կը մնայ մտահոգիչ, անիկա կը գտնուի ընդհանուր դասաւորման վերջին դիրքին վրայ:
ՀՄԸՄ, որ դարձի մրցումները սկսաւ բաւական լաւ ձեւով մը, այժմ հրաշքի պէտք ունի (ինչպէս նախապէս ըսած էինք)` գոյատեւելու համար Բ. դասակարգին մէջ:
ՀՄԸՄ-ի այսօրուան մրցակիցը պիտի ըլլայ նախավերջին դիրքին վրայ գտնուող Նասեր Պար Էլիասը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Ախոյեանութեան վերջին երեք մրցումներուն, ՀՄԸՄ-ի մարզիկներէն կը պահանջուի արձանագրել երեք յաղթանակ, ինչ որ ալ ըլլան պայմանները, իսկ խումբին համակիրներէն խիտ շարքերով ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 23 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Պուրճ Համուտ |
| Սաժես – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Սաֆա |
| Շապապ Արապի – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
| Ահլի Նապաթիէ – Մապարրա | 14:15 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 24 ՄԱՐՏ | ||
| Պըրժ – Ահլի Սայտա | 14:15 | Պհամտուն |
| Շապապ Պըրժ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Նեպի Շիթ |
Ստորեւ` դասաւորման պատկերը (երկու խումբ կը բարձրանայ Ա. դասակարգ, մինչ վերջին երկու դիրքերը գրաւողները կը փոխադրուին Գ. դասակարգ).
| ՅԱՂԹ. | ՀԱՒ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 14 | 4 | 1 | 46 |
| 2.- Շապապ Պըրժ | 13 | 2 | 4 | 41 |
| 3.- Ահլի Սայտա | 12 | 3 | 4 | 39 |
| 4.- Ահլի Նապաթիէ | 6 | 7 | 6 | 25 |
| 5.- Իժթիմահի | 7 | 3 | 9 | 24 |
| 6.- Նահտա Պար Էլիաս | 5 | 8 | 6 | 23 |
| 7.- Սաժես | 5 | 7 | 7 | 22 |
| 8.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 4 | 9 | 22 |
| 9.- Մապարրա | 4 | 8 | 7 | 20 |
| 10.- Շապապ Արապի | 5 | 5 | 9 | 20 |
| 11.- Նասեր Պար Էլիաս | 5 | 3 | 11 | 18 |
| 12.- ՀՄԸՄ | 4 | 2 | 13 | 14 |


