Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան երկու ճակատումներ:
Անոնք երկուքն ալ աւարտեցան հաւասարութեամբ:
Պհամտունի մէջ, Նահտա Պար Էլիաս – Նասեր Պար Էլիաս մրցումը աւարտեցաւ 3-3 հաւասարութեամբ, իսկ Սուրի մէջ 1-1 արդիւնքով աւարտեցաւ Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա հանդիպումը:
Այս հանգրուանի ծիրին մէջ, վաղը` կիրակի, 3 մարտին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Ճիւնիիի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Շապապ Պըրժը:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն կ՛ակնկալուի ամէն գնով յաղթանակ մը արձանագրել, իսկ խումբին համակիրներէն ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը, որպէսզի կարելի ըլլայ դասաւորման մէջ վերելք արձանագրել:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ||
| Շապապ Ղազիէ – Շապապ Սահել | 14:15 | Քֆարժոզ |
| Նըժմէ – Պեքաա Ռիատի | 14:15 | Թրիփոլի |
| Սաֆա – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Պէյրութ |
| ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
| Սալամ Զղարթա – Ահտ | 16:00 | Զղարթա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ||
| Շապապ Արապի – Մապարրա | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
| Իժթիմահի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Թրիփոլի |
| Սաժես – Պըրժ | 14:15 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Շապապ Պըրժ | 14:15 | Ճիւնի |
ԿՐՏՍԵՐՆԵՐ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
| Անսար – ՀՄԸՄ | 10:00 | Շարք |


