Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց շաբաթական իր հերթական ժողովը` ներկայութեամբ իր անդամներուն մեծամասնութեան: Նիստէն բացակայեցան Ռեմոն Սըմաան, Ահմետ Ամարէտտին եւ Ուաէլ Շեհայեպ:
Յայտարարուեցաւ, որ Լիբանանի ֆութպոլի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութեան 2019-2020 տարեշրջանին ազդանշանը պիտի տրուի 20 սեպտեմբեր 2019-ին:
Մարզիկներու (օտար) ամառնային փոխանցման ժամանակամիջոց ճշդուած է 1 յուլիս 2019-էն 17 սեպտեմբեր 2019: Իսկ ձմեռնային փոխանցման համար` 8 դեկտեմբեր 2019-էն 7 յունուար 2020:
Վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները:
Կրտսերներու ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ վաւերացուեցաւ նաեւ Ահլի Սարպա – ՀՄԸՄ (Գ. խմբակ) մրցումին արդիւնքը (5-1):
Ֆութսալի գծով արձանագրուած արդիւնքներուն լոյսին տակ, Ապնաա Շեքքա Ռիատի եւ Անտաքաթ բարձրացան Ա. դասակարգ (առաջինը` իբրեւ ախոյեան):
Տուգանքներու սահմանում գրեթէ չեղաւ: Անսար ստացաւ մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը, ըստ ֆետերասիոնի կանոնագիրի 1-22 յօդուածի տրամադրութեան: Իսկ Նահտա Պար Էլիաս (կրտսերներ) ստացաւ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը` իր մարզիկներէն մէկուն քարտը ցոյց չտալուն պատճառով:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 1 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Թրիփոլի – Թատամոն Սուր | 14:15 | Թրիփոլի |
Անսար – Ռասինկ | 16:00 | Պէյրութ |
ՇԱԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ||
Շապապ Ղազիէ – Շապապ Սահել | 14:15 | Քֆարժոզ |
Նըժմէ – Պեքաա Ռիատի | 14:15 | Թրիփոլի |
Սաֆա – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Պէյրութ |
ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
Սալամ Զղարթա – Ահտ | 16:00 | Զղարթա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 1 ՄԱՐՏ | ||
Նահտա Պար Էլիաս – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Պհամտուն |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
ՇԱԲԱԹ, 2 ՄԱՐՏ | ||
Շապապ Արապի – Մապարրա | 14:15 | Սաֆա |
ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
Իժթիմահի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Թրիփոլի |
Սաժես -Պըրժ | 14:15 | Սաֆա |
ՀՄԸՄ – Շապապ Պըրժ | 14:15 | Ժունիէ |
ԿՐՏՍԵՐՆԵՐ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ԿԻՐԱԿԻ, 3 ՄԱՐՏ | ||
Անսար – ՀՄԸՄ | 10:00 | Շարք |