Երէկ` ուրբաթ, 22 փետրուարին, Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Արսենալ, իրեն մրցակից պիտի ունենայ ֆրանսական Ռեննը:
Անոնց միջեւ երթի մրցումը տեղի պիտի ունենայ Անգլիոյ մէջ:
Երթի մրցումները պիտի կատարուին 7 մարտին, իսկ դարձի մրցումները` 14 մարտին:
Քառորդ աւարտականի զոյգերը եւս պիտի որոշուին վիճակաձգութեամբ:
Մրցաշարքին գործող ախոյեանն է Աթլեթիքօ Մատրիտ:
Ստորեւ` 1-16-րդ հանգրուանի զոյգերը.
Չելսի (Անգլիա) – Տինամօ Քիեւ (Ուքրանիա)
Այնթրախթ Ֆրանքֆորթ (Գերմանիա) – Ինթեր Միլան (Իտալիա)
Տինամօ Զաղրեպ (Խրուաթիա) – Պենֆիքա (Փորթուգալ)
Նափոլի (Իտալիա) – Սալզպուրկ (Աւստրիա)
Վալենսիա (Սպանիա) – Քրասնոտար (Ռուսիա)
Սեւիլլա (Սպանիա) – Սլաւիա Փրակա (Չեխիա)
Արսենալ (Անգլիա) – Ռենն (Ֆրանսա)
Զենիթ Ս. Փեթերսպուրկ (Ռուսիա) – Վիարէալ (Սպանիա)
 
			


