Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան 11-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 9 փետրուարին, ՀՄԸՄ Պէյրութի կազմը բաւական կարեւոր յաղթանակ մը արձանագրեց, երբ Շուէյֆաթի դաշտին վրայ իր կատարած մրցումին 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց հիւրընկալ կազմը` Նահտա Շուէյֆաթը (կիսախաղ` 0-0):
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Մհեր Սիւրմենեան (27-րդ) եւ Շանթ Պալեան (40-րդ):
ՀՄԸՄ-ի կազմը այժմ կը գրաւէ դասաւորման 2-րդ դիրքը` կոլէվըրէյճի տարբերութեամբ ետ մնալով պարագլուխի դիրքը գրաւող Մաշաալ Պըտնայելէն, որ ցարդ անպարտելի միակ խումբն է: Վերջինս այս հանգրուանին 12-3 արդիւնքով յաղթեց Ժամհուրին:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Մըշաալ Պըտնայել | 6 | 3 | 0 | 21 | 
| 2.- ՀՄԸՄ Պէյրութ | 7 | 0 | 2 | 21 | 
| 3.- Շեպիպեթ Նահտա Շուէյֆաթ | 6 | 2 | 1 | 20 | 
| 4.- Քալաաթ Թըպնին | 6 | 0 | 3 | 18 | 
| 5.- Շատրա Ռիատի | 5 | 1 | 3 | 16 | 
| 6.- Արայա Շաապի | 5 | 1 | 3 | 16 | 
| 7.- Ահլի Սայտա | 2 | 2 | 5 | 8 | 
| 8.- Ժամհուր | 2 | 1 | 6 | 7 | 
| 9.- Ալամիա համալսարան | 1 | 0 | 8 | 3 | 
| 10.- Ռաուտա Տըքուանէ | 0 | 0 | 9 | 0 | 
 
			


